ԱՄՆ-ն և Ռուսաստանը մեծացնում են իրենց միջուկային զինանոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

ԱՄՆ-ն և Ռուսաստանը մեծացնում են իրենց միջուկային զինանոցը

13:29 02.03.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել կոչով՝ դիմելով ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարներին՝ զերծ մնալ միջուկային մրցավազքից: Ժնևում տեղի ունեցած սպառազինության միջազգային խորհրդաժողովի ժամանակ Գուտերիշն ասել է, որ միջուկային զենքի առկայությունն ու կիրառումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մոլորակի համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին, սակայն, ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան, դրական չեն արձագանքել:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի քանի պատճառներ է նշել, որոնք թույլ չեն տալիս իրենց՝ կրճատել միջուկային զինանոցը: Դրանցից կարևորագույնը, ըստ Լավրովի, Եվրոպայում՝ ՌԴ սահմանների մոտ ԱՄՆ-ի կողմից ՀՕՊ համակարգերի տեղակայումն է, որը վտանգի տակ է դնում Ռուսաստանի տարածքը:

Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող դադարեցնել միջուկային զենքի ավելացումը, քանի որ ռուսական կողմը սպառնալիք է իր զինվածությամբ և արբանյակ ագրեսիվ երկրներով՝ ակնարկելով Հյուսիսային Կորեան:

Երկու գերտերությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ միայն չեն կրճատի, այլև պատրաստվում են զգալի մեծացնել միջուկային զինանոցը՝ միմյանց սպառնալիքներից պաշտպանվելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

13:21 05.08.2025

Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և […] ...

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում

13:14 05.08.2025

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:04 05.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ բնակարանային գողության, 3-ական դեպք՝ պաշտոնեական […] ...

BACK_TO_TOP