Հայ պատվիրակները Ֆիլիպինների մայրաքաղաքում ներկայացրել են հայաստանյան երթևեկության անվտանգության հետ կապված իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Հայ պատվիրակները Ֆիլիպինների մայրաքաղաքում ներկայացրել են հայաստանյան երթևեկության անվտանգության հետ կապված իրավիճակը

09:54 18.10.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անվտանգության ինժեներ Արման Սարգսյանն օրերս մասնակցել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճանապարհային անվտանգության թեմայով խորհրդաժողովին։

Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցել են հիմնականում Ասիայի և Խաղաղօվկանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից, Ճանապարհային դեպարտամենտի ինժեներից բացի, հրավիրված էր նաև Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը։

Համաժողովի ընթացքում առանձին նստաշրջան է նվիրվել մոտոցիկլետների երթևեկության անվտանգությանը, քննարկվել են մասնակից երկրների՝ երթևեկության անվտանգության հետ կապված տարեկան ցուցանիշները։

Մոտոցիկլետների երթևեկության խնդիրներին անդրադառնալիս Արման Սարգսյանը նշեց, որ այս հարցը մեր երկրում լրջորեն ծառացած չէ, քանի որ մոտոցիկլետները Հայաստանի տրանսպորտային պարկի շատ փոքր տոկոսն են, այնուամենայնիվ, հետաքրքիր ու ուսանելի էր լսել տարբեր երկրների փորձը տրանսպորտային այս միջոցի երթևեկության անվտանգության ապահովման համատեքստում։ Ներկայացվել են նաև մոտոցիկլետ վարելիս կիրառվող նորագույն պաշտպանիչ միջոցները։

Անդրադարձ է եղել ճանապարհատրանսպորտային պատահարների դատաբազաներին, դրանք կազմելու մեթոդներին ու ստանդարտներին։

Հայաստանյան պատվիրակները խորհրդաժողովի ընթացքում ներկայացրել են մեր երկրում ճանապարհային անվտանգությանն առնչվող տեղեկատվություն։

Ճանապարհային դեպարտամենտի անվտանգության ինժեները մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդաժողովի ընթացքում. հնարավորություն է ստացել մասնակցելու ճանապարհային անվտանգության, ճանապարհների աուդիտի թեմաներով միջազգային թրեյնինգների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP