Գեղարքունիքի մարզպետը Սոթք և Կութ բնակավայրերում հետևել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.33 oC

Գեղարքունիքի մարզպետը Սոթք և Կութ բնակավայրերում հետևել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքին

18:08 18.10.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Սոթք ևԿութ բնակավայրեր՝ դիտարկելու այս տարվա սեպտեմբերի 13- 14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսական միջոցներով։

Սոթքում ադրբեջանական հրետակոծությունից վնասված 86 բնակարանների սեփականատերերին բնակարանների վերականգնման նպատակով տրամադրվել է գույքագրմամբ նախատեսված գումարի չափի 50 տոկոսը։ Մնացած գումարը կտրամադրվի շինարարական աշխատանքների ընթացքում։ Այս պահին աշխատանքներ են ընթանում 27 բնակարաններում, մնացածների մասով աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։

«Բնակարանների վերականգնման, ինչպես նաև տեղահանված բնակչության վերադարձի խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Շինարարության ընթացքում ի հայտ եկած ցանկացած խնդրի համար մենք կգտնենք համարժեք լուծում, որպեսզի մարդիկ օր ու ժամ առաջ անցնեն բնականոն կյանքի»,-այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։

Կութում վերականգնման աշխատանքներ այժմ ընթանում են վնասված 5 բնակարաններում։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ և ընթանում են առանց խոչընդոտների։ Նորոգվում են վնասված տանիքները, առաստաղները, պատերն ու պատշգամբները, տեղադրվում են նոր պատուհաններ։

Մարզպետ Կարեն Սարգսյանը շրջել է նորոգվող բնակարաններում, զրուցել բնակիչների հետ, լսել շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին, համայնքի և վարչական ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ։

Բնակիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն և գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարությանը և վստահեցրել, որ տրամադրված միջոցներով սեղմ ժամկետներում կհասցնեն վերականգնել իրենց բնակարանները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:38 15.07.2025

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

11:30 15.07.2025

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

11:22 15.07.2025

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան)  կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:15 15.07.2025

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Լուկա Մոդրիչը «Միլանում» է

11:05 15.07.2025

Լուկա Մոդրիչը «Միլանում» է

Իտալական «Միլանը» հայտնել է Լուկա Մոդրիչի տրանսֆերի մասին: 39-ամյա խորվաթ կիսապաշտպանն ու «Միլանը» ստորագրել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2026 թվականի հուլիսի 1-ին: Մոդրիչն իտալական ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով: «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը 13 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»` նվաճելով 28 տիտղոս և դառնալով ամենատիտղոսակիր խաղացողն ակումբի պատմության մեջ: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը

10:55 15.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 14-15-ը

Բացահայտվել է 106 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, շրջանառությունն արգելված […] ...

BACK_TO_TOP