14:28 19.10.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։
«Անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց պարզ է, որ հիմա այդպիսին չէ իրավիճակը։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ ակտիվանում է կյանքը՝ ինչպես այնտեղ, այնպես էլ մյուս վայրերում։ Ջերմուկի ճոպանուղին չի գործում, որովհետև այնտեղ կա պահեստամասեր ներմուծելու և վերանորոգելու խնդիր։ Մինչև սեպտեմբերի 13-ը Ջերմուկի հյուրանոցներում ազատ տեղ չկար, հիմա հնարավոր է հյուրանոցների 10-15 տոկոսը զբոսաշրջիկներով բնակեցված լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի կրած տնտեսական վնասներին, ապա, ըստ Քերոբյանի, Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերը Հայաստանի տնտեսության մեջ մեծ մասնակցություն չունեն, սակայն ընդհանուր բիզնես միջավայրի վրա այդ ամենն ազդեցություն ունեցել է՝ բազմաթիվ միջոցառումներ են չեղարկվել, որոշ ներդրողներ սկսել են հետաձգել իրենց ծրագրերը։ Սակայն Քերոբյանը կոչ արեց բոլոր ներդրողներին չդադարեցնել և չհետաձգել իրենց պլանները։
Նախարարը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը գումար է հատկացրել մարզպետարաններին, որպեսզի արագ վերականգնվեն բնակավայրերը։
«Այսօր մարզպետարանները զբաղվում են միջավայրերը ակտիվացնելու գործով։ Մենք էլ պլանավորում ենք ծրագրեր զբոսաշրջային միջավայրը ակտիվացնելու համար,- ասաց Քերոբյանը։
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...