Շիրակի մարզպետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Շիրակի մարզպետարանում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

18:45 19.10.2022

Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են մարզպետարանի, Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ու մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ և պատասխանատու աշխատակիցներ։

Ուսումնավարժության մասնակիցներին ողջունել ու դրա կարևորության մասին է անդրադարձել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ հորդորելով վարժանքների պատասխանատուներին լինել առավել զգոն և ուշադրություն դարձնել պլանով նախատեսված յուրաքանչյուր գործողության։

Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ, Շիրակի մարզի բնակչության տարահանման հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Մանուկյանը, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:


Ուսումնավարժանքի մտահղացման համաձայն, ՀԱԷԿ ռեակտորի հովացման համակարգի առաջնային ուրվագծում առաջացել է ջրի արտահոսք և տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից, անհրաժեշտություն է առաջացել Արմավիր քաղաքի բնակչությանը տարահանել և ժամանակավորապես վերաբնակեցնել Գյումրի քաղաքում: Ելնելով ստեղծված իրավիճակից և համաձայն ստացված ներմուծականների՝ բոլոր ծառայությունների և մարզային տարահանման հանձնաժողովի կողմից առանձին զեկույցներով ներկայացվել են իրականացվելիք գործողությունները։

 

Ուսումնավարժանքի նպատակն է ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում Արմավիրից Գյումրի տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպման և իրականացման գործում, ստուգել «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Շիրակի մարզային տարահանման հանձնաժողովի պլանի» իրատեսությունը և կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների, կազմակերպությունների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

14:10 15.07.2025

Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […] ...

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

14:03 15.07.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով

13:55 15.07.2025

Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներով

Որպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։ Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։ «Սակայն, […] ...

Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

13:48 15.07.2025

Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Եվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու նրա մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք վերականգնելու զենքի, բանկային և միջուկային սարքավորումների վրա համաշխարհային […] ...

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

13:42 15.07.2025

Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

13:35 15.07.2025

Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […] ...

BACK_TO_TOP