18:24 13.08.2018
Միայն վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.9% գնանկմամբ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների գների՝ համապատասխանաբար 2.5% և 0.5% նվազում, իսկ ծառայությունների ոլորտում՝ սակագների 0.1% հավելաճ:
Վերջին մեկ ամսում մրգի և բանջարեղենի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 16.7% և 11.8% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, գրանցվել է 0.5%, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 1.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 3.7% գնանկումը:
Վերջին մեկ տարվա կտրվածքով 16.8%-ով գնանկում է եղել նաև շաքարի և շաքարավազի ապրանքախմբում, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 4.8% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2018թ. հունիսի համեմատ՝ 0.3% գնանկում:
Վերջին մեկ ամսում՝ 2018թ. հուլիսին, հունիսի համեմատ, բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 1.5%-ով: Իսկ արդեն 1 տարվա կտրվածքով հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.1% և 27.9% գնաճ:
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...
22:12 01.05.2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...
21:39 01.05.2025
Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համարԶբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...