23:58 20.10.2022
Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ի՞նչ առաջընթաց կա այդ կապակցությամբ՝ մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին և նաև վերջին իրենց բանակցությունների ընթացքում իրենց հայտարարությունը Ադրբեջանին աջակցելու կապակցությամբ, ի՞նչ փուլում է, և ի՞նչ ակնկալիքներ կան, հետաքրքրվել են լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
«Շնորհակալ եմ հարցի համար: Իսկապես տարածաշրջանային աշխարհաքաղաքական պատկերի համար նաև այս հարցն է կարևոր:
Գիտեք, որ երկու երկրները նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են ունեցել և առարկայական քննարկումներ են ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկու երկրների միջև փակ սահմանը՝ Թուրքիայի կողմից փակված սահմանը, բացելու ուղղությամբ: Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում ես Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցել եմ Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նաև Պրահայում, որի մասին քիչ առաջ խոսում էինք, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը:
Պետք է ասեմ, որ գործընթացը համարում եմ դրական, և իսկապես ուղենիշը հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Թուրքիայի մեր զրուցակիցները պետք է ավելի ու ավելի քիչ այս գործընթացը կապեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի հետ և, հակառակը, պետք է գիտակցեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության հաջողությունը կարող է իր դրական ազդեցությունը գործել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա:
Կրկին ուզում եմ ասել, որ երբեմն հարցերի վերաբերյալ հնչում են արտահայտություններ, որոնք հիմք են տալիս մտածելու, որ, օրինակ, նույն Թուրքիան, գուցե, էքստրատերիտորիալ կարգավիճակով միջանցքի բացման հարցում ավելի շահագրգիռ է, քան օրինակ՝ Ադրբեջանը: Կրկնում եմ, Թուրքիայի ավելի կառուցողական դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա գործընթացում, հակառակը, իր դրական ազդեցությունը կթողեր Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա»,- ասել է Միրզոյանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...