Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում․ հայացք Բրյուսելից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Ինչ շահեր է հետապնդում ԵՄ-ը Բաքվի ու Երևանի խաղաղ գործընթացում․ հայացք Բրյուսելից

14:13 25.10.2022

ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, օրերս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը: Նրա պնդմամբ՝ դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ:

«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա:

Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

«Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշում է նա:

Թոյվո Քլարն ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի, հայտնում է եվրոպացի դիվանագետը:

«Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծում է նա:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշում է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում, Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP