21:58 25.10.2022
Հռոմի Տիրամորը նուիրված Սանտա Մարիա Մաջջորե բազիլիկի Սալուս Պոպուլի Ռոմանի հրաշագործ սրբապատկերի մատրան մեջ, հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղաղությանը նվիրված սուրբ պատարագը, որը մատուցել է Վատիկանի Պետական Քարտուղար Կարդինալ Փիետրո Պառոլինը՝ ներկայությամբ Ամենապատիվ եւ Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Սուրբ Աթոռում հավատարմագրուած դիվանագիտական մարմնի անդամների, եկեղեցական բարձրաստիճան անձնավորությունների, քաղաքական ներկայացուցիչների ու հայ եւ օտարազգի պատկան հավատացեալների։ Այս մասին տեղեկացնում է Vatican News-ը։
Ռոպէր Աթթարեանը Հայաստանի խաղաղությանը նվիրված սուրբ պատարագին անդրադարձել է ընդարձակ թղթակցությամբ է, որում նաև նշված է.
«Երեսուն ամեայ դիւանագիտական կապեր
Ներկայ էին անշուշտ Սուրբ Աթոռի մօտ Հ.Հ. դեսպանը Տիար Կարեն Նազարեան, որուն նախաձեռնութեամբ կազմակերպուած էր պատարագը եւ Իտալիոյ մօտ Հ.Հ. դեսպան` Ծովինար Համբարձումեանը եւ երկու դեսպանատուներու անձնակազմը։
Պատարագը մատուցուեցաւ Հայաստանի խաղաղութեան համար Սուրբ Աթոռի եւ Հայաստանի հանրապետութեան միջեւ դիւանագիտական կապերու հաստատման երեսուն ամեակի նշումի շրջագիծէն ներս։
Սրբազան արարողութիւնը կատարուեցաւ անգլերէն լեզուով, որուն ընթացքին սակայն լսելի եղան նաեւ հայկական մեղեդիներ ու շարականներ, կատարողութեամբ Լեւոնեան Քահանայապետկան հայ Կաթողիկէ Վարժարանի սաներուն, սկսեալ Հրաշափառէն որով բացումը կատարուեցաւ արարողութեան։
Արարողութեան համար պատրաստուած գրքոյկը
Բոլոր ներկաները կարողացան արարողութեան հետեւիլ այս առթիւ պատրաստուած երկլեզու (անգլերէն – Հայրէն) գրքոյկի միջոցաւ, որուն մէջ բացի աղօթքներէն տեղադրուած էին նաեւ, Հայաստանի ու տիեզերական կաթողիկէ եկեղեցին իրար կապող որոշ խորհրդանշական պատկերներ` ինչպէս Գրիգոր Նարեկացիին պատկերը, որ Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ հռչակուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին կողմէ, կամ Սուրբ Պետրոս Պազիլիքային աջ կողմի գաւիթին մէջ զետեղուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի հսկայական արձանը, հուսկ երկկողմ յարաբերութիւններու մասին որոշ տեղեկութիւններ, 1992էն մինչեւ օրս միջ-պետական մակարդակի վրայ փոխանակուած այցելութիւնները եւ անցեալ 23 մայիս 2022ին Հայաստանի արտգործ նախարար Տիար Արարատ Միրզոյեանի եւ Սուրբ Աթոռի Պետութիւններու եւ Միջազգային կազմակերպութիւններու հետ յարաբերութիւններու Քարտուղար` Գերապայծառ Փոլ Ռիչըրտ Կալլալկէրի միջեւ փոխանակուած նամակներու պարունակութիւնը` երեսուն տարուայ դիւանագիտական փոխյարաբերութիւններու կապակցութեամբ։
Աղօթքներ
Սուրբ Զոհի ընթացքին առ Աստուած բարձրացած աղօթքներու շարքին հաւատացեալները աղօթեցին «բարեկամութեան եւ համագոյակցութեան պարգեւին համար։
«Մինչ մենք կը նշենք Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւններու երեսուն տարիները, թող` որ Աստուած օրհնէ երկու պետութիւններու առաքելութիւնը, որպէսզի անոնք շարունակեն աշխարհին տանիլ խաղաղութիւն և բարութիւն»:
«Յաւերժական Աստուած, մենք կ՜աղօթենք, որ քաջութիւնն ունենանք աշխատելու իւրաքանչիւր մարդու իրաւունքներուն համար: Թող որ մենք միասին աշխատինք՝ կառուցելու արդար աշխարհ մը, ուր կը յարգուին Աստուծոյ կողմէ բոլորին շնորհուած իրաւունքները»:
Ամէն բարիքներուն Աստուածը, դուն աղբիւրն ես ամէն բարի բաներուն։ Այս աշխարհի բռնութիւններուն եւ ողբերգութիւններուն դիմաց, աղօթենք Հայաստանի եւ համայն աշխարհի մէջ խաղաղութեան համար։ Մեր կառավարիչներուն եւ մեզի պարգեւէ համբերութիւն` հասկացող ըլլալու համար, ուժ՝ ներելու համար եւ շնորհք՝ ընդունելու մեր սխալները:
Բոլոր ընտանիքներուն համար, որոնք զոհ են պատերազմի ողբերգութիւններուն, բոլոր մայրերուն համար, որոնք կորսնցուցին իրենց ամուսիններն ու զաւակները, եւ առաջնագիծի վրայ զինուորներուն համար, թող Աստուած բոլորին շնորհէ յոյս, հաւատք եւ սէր, որպէսզի գտնեն խաղաղութիւն եւ ուժ։
Ասոնք եղան արտասանուած աղօթքներէն ոմանք։
Կարդինալ Փարոլինի քարոզը
Սուրբ Զոհի ընթացքին արտասանած իր քարոզին մէջ Կարդինալ Փարոլինը նախ նշեց թէ «Այսօրեայ Սուրբ Պատարագի ժամանակ Յաւիտենական Իմաստութեան Աստուծոյն կը վստահինք Հայ ազգը, որ կը նշէ Սուրբ Աթոռի հետ իր դիւանագիտական յարաբերութիւններու 30-ամեակը» ապա յայտնելով, որ «Սուրբ Պատարագը ամենակատարեալ գոհաբանութիւնն է» առիթէն օգտուելով Ան շնորհակալութիւն ուզեց յայտնել Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի դեսպանութեան` միասնաբար աղօթելու այս նախաձեռնութեան համար»։
Երկար պատմութիւն ունեցաող բարեկամական յարաբերութիւններ
«Իմ ամենաջերմ ողջոյնները կը յղեմ բոլոր ներկաներուն՝ հաստատելով Սուրբ Աթոռի խորին աջակցութիւնն ու խորին համակրանքը Հայաստանի հանդէպ» ըսաւ ապա Կարդինալ Փարոլինը հաւաստիացնելով Սուրբ Աթոռի գնահատանքը Հայաստանի հետ երկկողմ դրական յարաբերութիւններուն համար, որոնք բնութագրուած են ջերմութեամբ և յարգանքով, և որոնք իրենց պերճախօս արտայայտութիւնը կը գտնեն, բարձր մակարդակի այցելութիւններու փոխանակումով և տարբեր այլ նախաձեռնութիւններուն մէջ»։
«Մեր բարեկամական յարաբերութիւնները երկար պատմութիւն ունին» հաստատեց ապա Ծիրանաւորը դիտել տալով, որ անոնք գոյութիւն ունէին նոյնիսկ, 1992 թուականի մայիսին պաշտօնականացումէն առաջ։
Երեւանի մէջ Սուրբ Աթոռի նոր դեսպանատունը
Ան ապա յիշեց անցեալ տարի Երեւանի մէջ բացուած Առաքելական Նուիրակութիւնր, զայն համարելով կարևոր նշան` Սուրբ Աթոռի և Հայաստանի միջեւ շարունակաբար զարգացած բարեկամական յարաբերութիւններուն։
Եկեղեցական ջերմ յարաբերութիւնները
Սուրբ Աթոռի Պետական քարտուղարը խօսեցաւ ապա Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ առաքելական եկեղեցւոյ միջեւ գոյութիւն ունեցող յարգալից երկխօսութեան, ակնարկելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ֆրանչիսկոս Պապին միջեւ տեղի ունեցած հանդիպումներուն ինչպէս նաեւ Քահանայապետին Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Մինասեան՝ Տանն Կիլիկիոյ Հայոց պատրիարքին շնորհած եկեղեցական հաղորդութեան։
Սուրբ Գրիգոր Նարեկացին
«Այսօրեայ մեր աղօթքին մէջ մեզ կ՜առաջնորդէ Հայ Եկեղեցւոյ մեծ սուրբը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որուն յիշատակը ներառուած է Հռոմէական Ընդհանուր Օրացոյցին մէջ Ֆրանչիսկոս Պապին կողմէ» ըսաւ ապա Կարդինալ Փարոլինը մատնանշելով, որ սուրբ պատարագը ու աղօթքները նուիրուած են «յատկապէս Հայաստանի խաղաղութեան համար, ու նաեւ Ուկրանիաոյ և համայն աշխարհի մէջ խաղաղութեան համար»։
Նորոգել խաղաղութեան գործիքներ ըլլալու յանձնառումը
«Մենք բոլորս կոչուած ենք նորոգելու խաղաղութեան գործիքներ ըլլալու մեր ամենօրեայ յանձնառութիւնը» ըսաւ ապա Ծիրանաւորը ակնարկելով Ֆրանչիսկոս Պապին 2016 թուականին Հայաստան կատարած այցելութեան ու այդ այցելութեան ընթացքին Երեւանի մէջ կատարուած խաղաղութեան համամիութենական աղօթքին ու անոր այդ առթիւ արտասանած խօսքերուն։
Ֆաթիմայի Տիրամօր ուխտագնացութիւնը
ետական Քարտուղարը յիշեց նաեւ թէ Մատուրը ուր կը մատուցուի պատարագը նուիրուած է «Խաղաղութեան Թագուհիին», որ մեծարուած է Սալուս Փոփուլի Ռոմանի սրբապատկերին մէջ, եւ աւելցուց, թէ «Մինչ ինք կը խօսի, տեղի կ՛ունենայ Ֆաթիմայի Տիրամօր պատկառելի պատկերի դէպի Կովկաս աննախադէպ ուխտագնացութիւնը, որը յոյսի աղբիւր է` տարածաշրջանին համար խաղաղութեան քամիներ խթանելու:
Վսեմաշուք կարդինալը ընդգծեց ապա թէ «յարաբերութիւնները ուրիշներուն հետ, նոյնիսկ դժուար ու ցաւոտ, պէտք է մշակուին այնպէս, որ նպաստաւոր ըլլան խաղաղութեան և, հետևաբար, ներումին՝ հիմնուած Աստուծոյ իմաստութեան վրայ» եւ ասկէ մեկնելով մեկնաբանեց օրուան աւետարանական հատուածը, որ կը խօսի երկու մարդոց մասին` «մէկը իմաստուն, միւսը՝ յիմար, որոնք կը ծրագրեն կառուցել իրենց տները»։
Հայաստանի խաղաղութեան նուիրուած սուրբ պատարագ
Իմաստուն ըլլալ կը նշանակէ լսել եւ կիրառել Աստուծոյ խօսքը
Անոնցմէ մին ընտրեց կայուն հողը, որ ամուր հիմք կը ստեղծէ շինարարութեան համար. Միւսը կ՛ ընտրէ աւազոտ հող՝ թոյլ, անկայուն պայմաններով։ Երկու տուները նոյն տեսքը ունին։ Բայց երբ անոնք կը փորձուին իրականութենէն, ժամանակի ու կեանքի անկանխատեսելի իրադարձութիւններէն, ոտքի կը մնայ միայն մէկ տունը` ամուր քարի վրայ կառուցուածը»:
«Իմաստութիւնը, ամենէ թանկ բանն է, որ մենք կարող ենք ունենալ» ըսաւ հուսկ Կարդինալը դիտել տալով, որ «իմաստուն ըլլալ կը նշանակէ լսել Աստուծոյ խօսքը և զայն կիրառել»:
Հայաստանն իր ինքնութեամբ հիմնուած է քարէ ամուր հիմքի վրայ՝ Խաչքարի վրայ
«Հայաստանն իր ինքնութեամբ նոյնպէս հիմնուած է քարէ ամուր հիմքի վրայ՝ Խաչքարի վրայ» շարունակեց Ծիրանաւորը ակնարկելով Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի խօսքերուն որով Ան Հայերը անուանած է «խաչի ժողովուրդ», քանի որ խաչի մէջ է, որ հայ ժողովուրդն ինքզինք կը ճանչնայ։
«Հայ ժողովուրդը լաւապէս կը ճանչնայ Խաչը, ան զայն կը կրէ իր սրտին մէջ: Անիկա ինքնութեան, պատմութեան ողբերգութիւններու և իւրաքանչիւր անբարենպաստ դէպքերէն յետոյ ապաքինման փառքի խորհրդանիշն է» (Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի ուղերձը Հայ Կաթողիկէ պատրիարքարանի անդամներուն, 14 սեպտեմբեր 2000 թ.):
«Ուստի զարմանալի չէ, որ հայերը խոր հաւատքի ժողովուրդ են» յարեց հուսկ Կարդինալ Փարոլինը նկատել տալով, որ «դարերու ընթացքին քրիստոնէական հաւատքը սատարեց այս մեծ ժողովրդին, յատկապէս անոր պատմութեան դժուարին ժամանակներու ընթացքին»։
Աստուածաշնչական երկիր հայաստանը
Կարդինալ Փարոլինը հուսկ նշեց, թէ «չենք կարող մոռանալ, որ, ըստ աստուածաշնչական աւանդութեան, Հայաստանը այն երկիրն է, ուր Ջրհեղեղէն յետոյ ծնաւ առաջին քաղաքակրթութիւնը, և որտեղ աւանդոյթը կը յիշեցնէ աստուածաշնչեան Եդեմի պարտէզը»։
Ան ապա քարոզը աւարտեց աղօթքով` խնդրելով, որ «Տէրը Հայաստանը դարձնէ տուն՝ հիմնուած Աստուածային Իմաստութեան ժայռի վրայ»։
«Թող ձեր վեհ ազգը վայելէ ձեր ուզած խաղաղութիւնը, և թող անիկայ շարունակէ օգուտ քաղել ձեր մարդկային, մշակութային և հոգևոր հարստութիւններէն, որպէսզի Ազգերու Ընտանիքը բաժնեկից ըլլայ անոնցմէ իւրաքանչիւրին» ըսաւ ապա Կարդինալ Փիերթրօ Փարլինը, որ ապա հայցեց Հայաստանի սուրբ հովանաւորներուն եւ յատկապէս Սուրբ Գրիգոր Նարեկացիին բարեխօսութիւնը ու մաղթեց որ «Տէրը առատ շնորհներ պարգեւէ հայ ժողովրդին»»։
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...