23:42 26.10.2022
Մոտ մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարը ժամանեց Երևան, հանդիպումներ ունեցավ Հայաստանի ղեկավարության հետ, Կապանում Իրանի հյուպատոսությունը բացվեց, իրանցի նախարարի շուրթերից հնչեց՝ «Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է» …
Որո՞նք էին այն հիմնական շեշտադրումները, որ արվեցին այդ հանդիպումների ժամանակ: Այս և այլ թեմաների շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ:
«Հիմնականում շեշտադրումը անվտանգային էր: Ինչքան էլ խոսքը գնա հյուպատոսարանի շենքի, որը դեռ ավարտված չէ, բացման մասին, շատ բնական է, որ այդ շտապողականությունը նաև ապացուցում է, որ Իրանը ցանկանում է այդ անվտանգային, քաղաքական մեսիջը տալու, և փորձեց ժամանակից շուտ գալ Հայաստան և շենքի բացումը կատարել:
Այդ ընթացքում խոսք գնաց տնտեսական հարաբերությունները ավելի խորացնելու, զարգացնելու և ավելի հեշտացնելու մասին, որը հիմա, արդեն մոտ մեկ շաբաթ առաջ այդ ամեն ինչը մենք տեսնում ենք. իրանական կողմը՝ Ատրպատականի նահանգապետը դիմել է Կապանի Իրանի հյուպատոսին, որ փորձի ավելի հեշտացնել դեպի Հայաստան և Հայաստանից տարանցիկ բեռնափոխադրումները:
Այսինքն՝ որպես առաջին պատվեր, կարող ենք դա տեսնել, բայց հիմնականում անվտանգային են եղել Երևանում և Կապանում հնչած հայտարարությունները, որոնք վերաբերում էին նաև տարածաշրջանի կայունությանը, և դրանք մեսիջներ էին՝ մի քանի կողմի ուղված՝ Ադրբեջանին, անգամ Իսրայելին, որը փորձում է տարածաշրջանում անկայունությունն ավելի խորացնել, և մասնավոր թիրախը Իրանն է, ինչպես որ Արցախի վերջին պատերազմը: Այն ուներ նաև հակաիրանական բնույթ. փորձում էին ավելի շատ սեղմել Իրանի շուրջ այդ «անակոնդան», տասնյակ տարիներ այդ ծրագիրը գնում է բոլոր հարևանների ուղղությամբ: Կարող ենք ասել վերջին հանգույցն էր, որտեղ նաև Ռուսաստանի մուտքով փորձեց կասեցնել այդ ամբողջ օղակը, որ պիտի Իրանի շուրջ փաթաթվեր»,- նշեց իրանագետը:
Արդյո՞ք Իրանը հարկ եղած դեպքում ռազմական միջամտություն կցուցաբերի. Հարութ Արթին Առաքելյանը կարծիք է հայտնել ինչպես այս, այնպես էլ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված այլ հարցերի շուրջ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...