Տղաները ուղղակի  կմեռնեն խաղադաշտում, որպեսզի պատմություն կերտեն. Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկի» խաղացողների և «Սլովանի» հետ խաղի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Տղաները ուղղակի  կմեռնեն խաղադաշտում, որպեսզի պատմություն կերտեն. Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկի» խաղացողների և «Սլովանի» հետ խաղի մասին

16:39 27.10.2022

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բրատիսլավայում տեղի ունեցած ասուլիսում խոսել է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպումից սպասելիքների մասին:

«Մենք խմբից դուրս գալու լավ հնարավորություններ ունենք, հասկանում ենք հանդիպման կարևորությունը։ «Փյունիկը» համեստ, բայց մեծ սրտով թիմ է։ Մենք գիտենք մեր ուժը և պատասխանատվություն ենք զգում։ Լուրջ պայքար է սպասվում, հուսով եմ՝ բախտը մեր կողքին կլինի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, մեզ միայն պետք է, որ Աստված մեզ հետ լինի։

Չնայած մենք հյուրեր ենք, բայց գիտենք, որ մեր բոլոր երկրպագուները, ովքեր հավատում են մեզ, հեռուստաէկրանների առաջ են լինելու։ Մեր ժողովուրդը մեզ մոտիվացնում է, դա մեզ կօգնի։ Մեր բոլոր խաղացողները մեծ սիրտ ունեն, չեն մտածում անցյալի կամ ապագայի մասին։ Նրանք ուղղակի  կմեռնեն խաղադաշտում, որպեսզի պատմություն կերտեն: Նրանք այլ մոտիվացիա չունեն»,-ասել է Մելիքյանը։

«Սլովան»-«Փյունիկ» խաղը կկայանա այսօր ու կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին: Առաջին շրջանի խաղում Եղիշե Մելիքյանի թիմը 2-0 հաշվով հաղթել էր Սլովակիայի չեմպիոնին:

«Փյունիկի» ու «Սլովանի» հետ H խմբում ընդգրկված են նաև Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսն» ու շվեյցարական «Բազելը»: 5 տուրից հետո երևանյան ակումբը 6 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Սլովանը» 5 միավորով երրորդն է: Խմբի առաջատար «Բազելն» ունի 7 միավոր, իսկ «Ժալգիրիսը»՝ 4:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP