23:39 27.10.2022
Միացյալ Նահանգներում ընտրարշավը վճռորոշ փուլ է մտնում: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ն: Ինչո՞ւ են այս ընտրությունները կոչվում միջանկյալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը:
«Օրենսդիր մարմինը վերընտրվելու է ոչ ամբողջությամբ: Ամբողջությամբ կվերընտրվի միայն Ստորին Պալատը՝ բոլոր 435 կոնգրեսականները, իսկ Վերին Պալատի սենատի միայն մեկ երրորդը ընտրությունների միջոցով այս անգամ հայտնի կդառնա, մնացածը պահպանում են իրենց մանդատները, ինչպես նաև 36 նահանգապետերը՝ 50-ից:
Կարևոր ընտրություններ են, հաշվի առնելով այն, որ եթե հանրապետականներին հաջողվի վերահսկողության տակ առնել պալատներից գոնե մեկը, այդքան ինքնուրույն չլինի գործող նախագահը իր վարած քաղաքականության մեջ, բացի դրանից, դա պարզ կդարձնի, թե ինչպիսի միտումներ կան նախագահի ընտրություններից առաջ, և մնացել է ընդամենը 2 տարի: Սոցհարցումները վկայում են այն մասին, որ հանրապետականները իրական շանս ունեն Ստորին Պալատը վերահսկողության տակ առնել, իսկ ահա Սենատի դեպքում դա շատ ավելի դժվար կլինի հանրապետականների համար»,-ասաց Արտյոմ Երկանյանը:
Ամերիկահայերի ուշադրությունը սևեռված է այն ընտրատարածքի վրա, ուր պատմության մեջ առաջին անգամ ազգությամբ թուրք թեկնածու է առաջադրվել: Բաքվի մամուլը տեղեկություններ է տարածում, թե խնդիրներ են առաջացել հայամետ սենատոր Բոբ Մենենդեսի մոտ: Արտյոմ Երկանյանը խոսել է նաև այս և այն մասին, թե հայամետ կոնգրեսականների վերնտրվելու շանսերը ինչպիսին են:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...