Արգելել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հատել ՀՀ սահմանը. ՄԻՊ-ը անձի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

Արգելել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հատել ՀՀ սահմանը. ՄԻՊ-ը անձի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

11:34 28.10.2022

Մարդու իրավունքների Պաշտպանը վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի սահմանահատումներն արգելելու կապակցությամբ իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում։

Ավելի ուշ, բողոք ներկայացրած անձինք տեղեկացրել են, որ իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում չի վերացվել, վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Բողոքի քննարկման արդյունքում թե՛ բողոքաբերների ներկայացրած տվյալների և թե՛ Ոստիկանությունից ստացված պարզաբանումների հաշվառմամբ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության, վերաբերելի միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների նկատմամբ կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ընդունված 1998 թվականին թիվ ՀՕ-248 օրենքով), ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արտահայված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝
Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են:
Պաշտպանը վերահաստատում է իր՝ նախկինում արտահայտած եզրահանգումը և արձանագրում, որ նշված անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:
Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նմանատիպ ցանկացած խախտում պետք է առաջ բերի պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարց:
Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է բողոքաբերների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փաստը և առաջարկել ՀՀ ոստիկանությանը իրավակիրառ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ անձը չունի որևէ դատավարական կարգավիճակ կամ ունի վկայի, տուժողի կարգավիճակ, բացառվեն նրա ելքը սահմանափակելու դեպքերը:
Պաշտպանը շարունակելու է մշտադիտարկել իրավակիրառ պրակտիկան և ըստ հետևությունների կձեռնարկի հասցեական այլ գործողություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP