14:18 28.10.2022
Հոկտեմբերի 27-ին ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի Կոտայքի մարզում բեռնատար գնացքը բախվել է BMW մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Բախումը տեղի է ունեցել Քաղսի գյուղի ինքնակարգավորվող գծանցի վրա գնացքի՝ մոտ 30 կմ/ժ արագության պարագայում: Համաձայն լոկոմոտիվային բրիգադի, ավտոմեքենայի վարորդն արձագանքել է լոկոմոտիվի ազդանշանային սուլոցներին իր կողմից արձակած պատասխան ձայնանշաններով, անտեսել է գծանցի մոտ տեղադրված երթևեկության՝ շարժումն արգելող նշանները, մտել է գծանց և կանգ առել անմիջապես երկաթգծի ուղիներում:
Ուղևորը նախքան բախումը հասցրել է դուրս գալ մեքենայից: Լոկոմոտիվային բրիգադն անմիջապես արգելակել է գնացքի ընթացքը, ինչը, սակայն, թույլ չի տվել խուսափել բախումից, քանի որ մինչև ավտոմեքենան ընկած հեռավորությունը կազմել է մոտ 50 մետր: Սակայն գնացքի ցածր արագությունը և հրատապ արգելակումը մեղմել են հարվածի ուժը, ինչը, ըստ էության, փրկել է ավտոմեքենայի վարորդի կյանքը:
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վարորդներին հորդորում է առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար լինել զգոն երկաթուղային ճանապարհներով երթևեկելիս և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Հորդորում ենք չօգտագործել անօրինական անցումներ և հատել գծերը միայն հատուկ նախատեսված և սարքավորված վայրերում»,- ասված է ՀԿԵ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
18:27 30.06.2025
«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...
18:20 30.06.2025
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանումՀունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...
18:14 30.06.2025
Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետԻրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...