21:47 28.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, տարբեր ոլորտներ ներկայացնող սյուռքահայ բազմաթիվ գործիրչներ, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Արցախի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,
պետական այրեր,
հարգելի հյուրեր,
սիրելի հայրենակիցներ,
Ողջունում եմ Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի անցկացումը և նրա բոլոր մասնակիցներին: Հայաստան-Սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքն իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:
Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ պրոցեսներն են պարտադրում նման փոփոխոություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե հեղափոխությունը, թե պատերազմն առիթ էին, որ մենք արձանագրենք ակնհայտը, իսկ ակնհայտ է այն, որ ժամանակն անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական Սփյուռքի էության և բովանդակության վրա:
Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրն անցկացնել 6 տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերն ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ՝ գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար մի պայմաններում, երբ Հայաստանն ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար: Եվ մենք կարծում ենք, որ այս հարցերի պատասխանները Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու: Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է: Եվ նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը՝ ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որ ունի: Իսկ եթե ունի՝ նշանակում է մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Ամենամեծ սխալն, իմ կարծիքով, այն է, որ Հայաստան-Սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսվում, ընթանում և ավարտվում է մեզ հայտնի, կամ ինչպես ընդունված է ասել՝ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով: Սա, իհարկե, վատ չէ: Սա նույնիսկ լավ է, բայց անթերի չէ այն իմաստով, որ չի ընդլայնում ինքներս մեր և աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումները: Սա էլ իր հերթին հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է թե օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները:
Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը տեղի է ունենում մի պայմաններում, երբ աշխարհի, տարածաշրջանի, նույնիսկ ինքներս մեր մասին շատ պատկերացումներ, երազանքներ սասանվել են, երբեմն նույնիսկ փլուզվել: Մեր առաջարկն ու պատկերացումն է՝ ոչ թե մնալ այդ փլատակների տակ, այլ փորձել գտնել նոր հնարավորություններ, փորձել հատկապես Հայաստանի Հանրապետությունը դարձնել նոր պատկերացումների, նոր երազանքների, նոր մոտեցումների ձևավորման և զարգացման մի հարթակ՝ առանցքում ունենալով Հայաստանի անկախ, ինքնիշխան, անվտանգ, ազատ, զարգացած, ժողովրդավարական հանրապետություն, որովհետև ցանկացած հայ գլոբալացված աշխարհի ցանկացած վայրում կարող է ունենալ ցանկացած բան՝ բարեկեցություն, աշխատանք, փող, ընտանիք: Եվ բացառություն է միայն մեկ բան, և այդ մեկ բանը Հայաստանի Հանրապետությունն է, որի քաղաքացի լինելու հպարտությունն ու երջանկությունը կրում են դահլիճում ներկա մարդկանց մեծամասնությունը:
Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովը նպատակ ունի դառնալ այն մարդկանց հարթակ և հանդիպման վայր, ովքեր ուզում են և պատրաստ են Հայաստանի Հանրապետության պետական շահը դարձնել համահայկական օրակարգ, իրենց ներդրումն ունենալ այդ շահի առաջ մղման գործում, աջակցել պետականության ինստիտուցիոնալ կայացմանն ու ռազմավարական զարգացմանը՝ որպես 21-րդ դարի մարտահրավերներին համարժեք, արդիական պետություն:
Շնորհակալ եմ բոլորիդ մասնակցության և պատրաստակամության համար»:
Գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...
17:48 30.06.2025
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել էԻրան-Իսրայել պատերազմի 12 օրվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – ՏԱՍՍ) 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, այդ թվում՝ 38 երեխայի և 132 կնոջ, որոնցից […] ...
17:42 30.06.2025
Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարումՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...
17:36 30.06.2025
Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...
17:30 30.06.2025
ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԵվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...