Խաղաղության համար պայքարը պետք է շարունակեմ. Գարո Փայլանի հարցազրույցը «Արմենպրես»֊ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Խաղաղության համար պայքարը պետք է շարունակեմ. Գարո Փայլանի հարցազրույցը «Արմենպրես»֊ին

15:11 31.10.2022

Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհան է տեսնում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Փայլանն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորմանը շատ մոտ են, սակայն նկատել է, որ հայերը չեն հավատում, որ հարաբերությունները կկարգավորվեն, սահմանները կբացվեն:

Նրա խոսքով՝ հայերն ունեն նախապաշարումներ, որոնք հասկանալի են:

«Վերջին երկու տարիներին շատ բաներ տեսանք, ապրեցինք, Թուրքիան պատասխանատու է հայերի տրավմաների համար։ Շատ բաներ ապրեցինք հարյուր տարի ի վեր։ Ուստի այս նախապաշարումները հասկանալի են, բայց Թուրքիան ևս դասեր է քաղել այս երկու տարվա ապրածներից։ Թուրքիայի կառավարությունը կարծեց, որ պատերազմով Կովկասում կկարողանա ուժ ունենալ, սակայն տեսավ, որ այնպես չստացվեց։ Ռուսաստանը և մյուս մեծ երկրները հիմա ավելի մեծ ուժ ունեն Կովկասում։ Ես ջանքեր եմ գործադրում՝ համոզելու Թուրքիայի կառավարությանը, որ խաղաղությամբ բոլոր երկրները կարող են միասնաբար շահել։ Թե’ Թուրքիան, թե’ Հայաստանն ու Ադրբեջան կարող են օգտվել խաղաղությունից։ Դրա համար պետք է սահմանները բացվեն։ Իհարկե, Թուրքիան և Հայաստանն ունեն խնդիրներ։ Բայց եթե հարևանիդ հետ սահմանը փակ է, ինչպե՞ս կարող ես լուծել խնդիրները։

Եվ երկրորդը, Թուրքիայի ժողովուրդը չի ճանաչում Հայաստանի ժողովրդին։ Հայաստանի ժողովուրդը ավելի շատ է ճանաչում Թուրքիայի ժողովրդին, բայց Թուրքիայի ժողովուրդը չի ճանաչում հայ ժողովրդին։ Դրա համար պետք է սահմանը բացվի, սկսեն տնտեսական, մշակութային, դիվանագիտական հարաբերությունները։ Սահմանի բացումը չի ենթադրում, որ բոլոր խնդիրները լուծված են, անշուշտ, Թուրքիան ու Հունաստանն էլ ունեն խնդիրներ, բայց սահմանը բաց է, առևտուր է իրականացվում, դեսպաններ, դիվանագիտական կապեր ունեն, մշակութային հարաբերություններ։ Իհարկե, կան խնդիրներ, հարևանների հետ միշտ էլ կարող են խնդիրներ լինել, բայց ամենակարևորն այն է, որ պետք է սահմանները բացվեն, հարաբերություններ սկսվեն, դրանից հետո նորից պետք է պայքարենք, որ խնդիրները լուծվեն»,- ասել Փայլանը:

Փայլանն անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիայում հասարակությունը ցանկանում է հարաբերությունների կարգավորում տեսնել Հայաստանի հետ:

«Թուրքիայի ներսում, թուրքական դպրոցներում հարյուր տարի ի վեր թուրք ազգայնականները հայերին ներկայացնում են որպես թշնամիները։ Սերունդներ են այսպես դաստիարակվել։ Խորհրդարանում մյուս պատգամավորները գալիս են ինձ մոտ և ասում են. «Գիտե՞ս, Գարո, ինձ սովորեցրել են, որ հայերը թշնամի են, բայց դու այդպիսի մարդ չես, դու նման ես մեզ»։ Որովհետև չեն ճանաչում հայերին։ Երբ սկսենք խոսել, մարդիկ կտեսնեն, որ նույն բաների համար ենք ցավում, նույն բաների համար ենք ուրախանում, նույն բաներն ենք ուտում, նույն կերպ ենք պարում։ Մենք՝ Թուրքիայի հայերս, չենք կարող թշնամի լինել, քանի որ մենք հարյուրավոր տարիներ ապրել ենք միասին և կարող ենք կրկին միասնաբար ապրել։ Սա, կարող ենք ասել, երազանք է։ Սակայն սա անհրաժեշտություն է»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը։

Փայլանն անդրադարձել է նաև այն փաստին, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի հետ: Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն: Նա կարծիք է հայտնել, որ նախապայման դնելը լավ բան չէ, սակայն Թուրքիայի մտադրությունն այդպիսին է: «Թուրքիայի ներսում Էրդողանը դաշինք է կազմել ազգայնականների հետ, երկրում ազգայնական մթնոլորտ կա, իսկ Ադրբեջանը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա։ Սակայն ես էլ ջանքեր եմ գործադրում՝ համոզելու իմ կուսակցությանը արդար խաղաղության համար ջանք թափել։

Խաղաղությունն անհրաժեշտություն է, սակայն մնայուն խաղաղության երազանքը պետք է կառուցենք։ Եթե խաղաղությունն արդար չլինի, ապա մնայուն չի լինի։ Արդար խաղաղություն պետք է կառուցենք»,- ասել է Փայլանը։

Հարցազրույցի ժամանակ Փայլանն անդրադարձել է 2016 թվականին իր դեմ նախաձեռնված մահափորձին, 2023 թվականին Թուրքիայում սպասվող ընտրական գործընթացներին, Թուրքիայում այլակարծության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքին, Թուրքիայում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց առնչվում են Թուրքիայի հայերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP