Փաշինյանը, Պուտինը ու Ալիևը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Փաշինյանը, Պուտինը ու Ալիևը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել

22:20 31.10.2022

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը։ Պետք է անկեղծ ասեմ, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված էինք հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից»,- նշել է ՌԴ նախագահը։

«Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումն օգտակար է եղել, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար», – ընդգծել է Պուտինը:

«Բաղրամյան» Telegram-ալիքը հրապարակել է հայտարարության տեքստը, որը ներկայացնում ենք ստորև․

Սոչիում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել նախ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնուհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է գտնվեն Երևանի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
Անհրաժեշտ է ադրբեջանական զորքերը դուրս բերել ելման դիրքեր 2021 թ-ի մայիսի 11-ի դրությամբ, ասել է ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին։

Պուտինը կոչ է արել Ղարաբաղում ապահովել խաղաղություն և կայունություն և ավարտել ղարաբաղյան հակամարտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ մայիսի 12-ին կստորագրի դեղերի գները 30-80%-ով նվազեցնելու գործադիր հրաման

09:39 12.05.2025

Թրամփը հայտարարել է, որ մայիսի 12-ին կստորագրի դեղերի գները 30-80%-ով նվազեցնելու գործադիր հրաման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի օրը ստորագրել գործադիր հրաման, որը թույլ կտա նվազեցնել դեղերի գները ԱՄՆ-ում 30-80%-ով։ Այս մասին նա հայտարարել է Truth Social-ում։ «Ուրախ եմ հայտնել, որ վաղը Սպիտակ տանը ես կստորագրեմ մեր ազգի պատմության կարևորագույն գործադիր հրամաններից մեկը: Դեղերի գները գրեթե անմիջապես կնվազեն 30-80%-ով»,- գրել է նա կիրակի օրը: Թրամփն ընդգծել […] ...

Պաղեստինի փոխնախագահ. Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը

09:31 12.05.2025

Պաղեստինի փոխնախագահ. Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը

Միացյալ Նահանգները միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։ Al Arabiya հեռուստաալիքին նման կարծիք է հայտնել Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխը։ «ԱՄՆ-ը միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես համարձակ քայլեր կձեռնարկի, որոնք կհանգեցնեն պատերազմի […] ...

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

09:20 12.05.2025

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանը

09:10 12.05.2025

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանը

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...

Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանել

09:00 12.05.2025

Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանել

Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ​​ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

08:50 12.05.2025

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...

BACK_TO_TOP