Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը և ի՞նչ ակնկալել Իրանից. զրույց՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը և ի՞նչ ակնկալել Իրանից. զրույց՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

22:43 01.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյնը երեկ Սոչիում էր, այսօր՝ Թեհրանում: Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը և ի՞նչ ակնկալել Իրանից: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է  Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:

Սոչի մեկնելուց առաջ վարչապետը ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Դա բնականաբար չեղավ, իսկ ի՞նչ եղավ: Ի՞նչ էր նշանակում Սոչիի հանդիպումը:

«Առաջին հերթին այդ փաստաթուղթը նորություն չէր: Այդ փաստաթուղթը Հայաստանին ներկայացվել էր որոշ ժամանակ առաջ, եթե չեմ սխալվում՝ դեռևս սեպտեմբեր ամսին, և Հայաստանը դրական էր արձագանքել այդ փաստաթղթին: Այս անգամ ուղղակի տեղի ունեցավ հանրայնացում այդ գործընթացի, Ռուսաստանի նախագահն առաջինը խոսեց դրա մասին Վալդայի ակումբում, հետո ՀՀ վարչապետը պատասխանեց փաստացի ՌԴ նախագահին և նշեց, որ Հայաստանը համաձայն է այդ կետերին:

Ուղղակի այդ համաձայնության մեջ կար մեկ կետ՝ ինչո՞ւ է նշվում հենց 15 կետեր, ահա այդ 15-րդ կետը Ադրբեջանին որևէ կերպ ձեռնտու չէ, այդտեղ խոսվում է ԼՂ-ի կարգավիճակը հետագայում պարզելու մասին, փաստացի Ադրբեջանի կուրսը, որը վերաբերում է ԼՂ-ի խնդիրը լուծված լինելուն, այս դեպքում անտեսվում էր: Եվ այդ պատճառով Ադրբեջանը համաձայնություն չէր հայտնել:

Դրա համար էլ Հայաստանի վարչապետը հանգիստ ասաց, որ մենք պատրաստ ենք, ևս մեկ անգամ հաստատում ենք, ընդունում ենք այդ համաձայնությունը և պատրաստ ենք ստորագրել, եթե Ռուսաստանը կարողանա, այսպես ասած չակերտներում՝ համոզել Ադրբեջանին: Սոչիում Ռուսաստանին դա անել չհաջողվեց և այսպիսով ակնհայտ է, որ առանց այդ կետի համաձայնությունը ստորագրելը Հայաստանի շահերից չէր բխում, այդ կետով համաձայնությունը ստորագրելուն Ադրբեջանը համաձայն չէր: Այդ պատճառով էլ այդ համաձայնությունը չստորագրվեց»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

08:20 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

BACK_TO_TOP