Ադրբեջանն ինքը ոչնչացնողն է էթնիկ հիշողության և համաքրիստոնեական մշակութային մի շերտի, և սա գիտի աշխարհը․ Արայիկ Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ադրբեջանն ինքը ոչնչացնողն է էթնիկ հիշողության և համաքրիստոնեական մշակութային մի շերտի, և սա գիտի աշխարհը․ Արայիկ Խզմալյան

18:53 03.11.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը Գյումրիիի դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել «Միզերի» ներկայացմանը։ Այն Գյումրիի թատրոնի և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հետ համատեղ թատերական նախագծերից մեկն է, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։  Նախարարի տեղակալը ներկայացումից հետո, SHANTNEWS-ի թղթակցի հետ հարցազրույցում, անդրադարձել է նաև  Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին։ Նա նշել է , որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած  Արցախի հայկական մշակութային կոթողների և հուշարձանների ոչնչացման հարցը հայկական կողմը միջազգային բոլոր հարթակներում է բարձրաձայնում։

 

«Բոլոր այն հիմնական սկզբունքները, որով մենք պահանջում ենք, որ այդ  սկզբունքների շրջանակներում պետք է դիտարկել առաքելությունը և հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջապես  համակարծիք է, բայց գիտեք Ադրբեջանի ոճը՝ տապալել բոլոր պայմանավորվածությունները, անընդհատ թելադրել օրակարգ, որը դուրս է պայմանավորվածություններից և ամեն կերպ  խոչնդոտել  առաքելության մուտքը։ Որտեղ Ադրբեջանը փորձում է հանդես գալ  որպես էթնիկ հիշողության պահապան, մշակութային արժեքների պահպանության միջավայր, մենք այդտեղ ընդվզում ենք, որովհետև Ադրբեջանն ինքը ոչնչացնողն է էթնիկ հիշողության և համաքրիստոնեական մշակութային մի շերտի, և սա գիտի աշխարհը և սա իրողություն է։ Ես հույս ունեմ, որ ընդհանուր հարաբերությունների կարգավորման համատեքստում հնարավոր կլինի այս հարցը խորապես ներկայացնել։ Լրջագույն աշխատանք են տանում նաև ԱԳՆ մեր գործընկերները։ Նախարարություն մտնող չկա մի դիվանագիտական օղակի ներկայացուցիչ կամ դեսպան, որ այս հարցը առաջնակարգ չդրվի և չներկայացվի նրանց»,- ասել է Արայիկ Խզմալյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև Գյումրիի դրամատիկական թատրոնի ճեմասրահի պատուհանները նորով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Բայց մինչ այդ նախատեսվում է թատրոնի ճեմասրահից  տեղափոխել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը, որի  պահպանությունը վտանգված է։ Որմնանկարը  շենք է բերվել պատուհաններով, այդ ժամանակ էլ, առանց այդ էլ թատրոնի վթարային պատուհաններն ավելի  են խարխլվել: Ըստ Արայիկ Խզմալյանի, դեռ օրակարգում է նոր տարածքի փնտրտուքը, որը պետք է լինի հանրային միջավայր։

«Իր ծավալներից ելնելով՝ այդ աշխատանքը տեղափոխելու  համար շատ դժվար  է գտնել համապատասխան վայր, բայց ես վստահեցնում եմ, որ երբ պատուհանների փոխարինման աշխատանքները սկսվեն, բնականաբար, տեղ կգտնվի, և իր հանգրվանը  որմնանկարը կգտնի հարմար վայրում գուցե ժամանակավոր կամ մշտական, այս պահին հստակ ասել դեռ չեմ կարող, բայց պարզ է, որ ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ այս հարցին»․- նշել է Արայիկ Խզմալյանը։

Որմնանկարը Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի նախկին ճաշարանից դրամատիկական թատրոնի շենք է տեղափոխվել 5 տարի առաջ: Այդ ժամանակ թատրոնի միջանցքը միակ հարմար տարածքն էր  քաղաքում, որտեղ կարող էր տեղակայվել որմնանկարը:Պահպանության հարցն էլ դրվել է թատրոնի ղեկավարության վրա: Սակայն  թատրոնը այս տարիների ընթացքում շատ դիմում-նամակներ է ուղղել վերադասին, որ չի կարող որմնանկարի պահպանության հարցերը լուծել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP