15:19 02.11.2022
Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամկետները մոտենալուն զուգահեռ ավելի հաճախակի են այդ թեմայով սոցհարցումներ անցկացվում: Ի տարբերություն ընդդիմության, որը չի հայտարարել իր թեկնածուի անունը՝ իշխանություններն արդեն հայտարարել են, որ ընտրություններում նախագահի իրենց թեկնածուն ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն է լինելու, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքական «ASAL» սոցիոլոգիական կազմակերպությունը հոկտեմբերի 5-14-ին հարցում են կազմակերպել Թուրքիայի 26 նահանգում՝ մասնակիցներից հետաքրքրվելով, թե ում են համարում ընդդիմության ամենահավանական թեկնածու առաջիկա ընտրություններում:
Հարցմանը մասնակցած 2.312 քաղաքացիների 22.8%-ը ընդդիմության, ամենահավանական թեկնածու է համարել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Նշենք, որ ընդդիմությունը խորհրդարանում ներկայացված է «Ազգ» դաշինքով,
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է նույն կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը: 3-րդ հորիզոնականում հայտնվել է «Ազգ» դաշինքի մաս կազմող «Լավ» ազգայնական ուղղվածության կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները՝ 7.6%: Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին հավանական թեկնածու է համարել հարցվածների միայն 6.8%-ը:
Հարցվածների 5.3%-ն էլ համարել է, որ միասնական թեկնածու կարող է լինել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսացության հիմնադիր և նախկին առաջնորդ ներկայում բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...