«Նա անգիտակից էր». ինչպես է Յարմոլնիկը փրկել Ադաբաշյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

«Նա անգիտակից էր». ինչպես է Յարմոլնիկը փրկել Ադաբաշյանին

21:40 02.11.2022

Սցենարիստ, նկարիչ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանն իր կյանքի ընթացքում երեք անգամ մահից է փրկվել, բայց ամեն անգամ ճակատագիրը նրան ուղարկում էր այն մարդուն, ով փրկում էր։ Այդպիսի պահապան հրեշտակ է մի անգամ նրա համար դարձել Լեոնիդ Յարմոլնիկը։

«Россия 1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը Բորիս Կորչևնիկովի հետ» հաղորդման ժամանակ դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը հիշել է մի քանի իրավիճակ, որոնք իր համար կարող էին մահացու լինել։ Այսպիսով՝ նա աորտայի պատռվածք է ունեցել։ Արտիստի կինը ջղաձգորեն հավաքել է հեռախոսահամարները՝ օգնություն գտնելու հույսով։

Շտապօգնության բժիշկները, հիշում է Ադաբաշյանը, ասել են, որ տուժածին հիվանդանոց տեղափոխելն անօգուտ է։ Շատ ընկերներ և ծանոթներ, որոնց զանգահարել է դերասանի կինը, միայն ցավակցություն են հայտնել։ Լեոնիդ Յարմոլնիկը արձագանքել է և եկել:

«Ինձ քարշ տվեցին Սկլիֆ (հիվանդանոց-խմբ․)։ Ես արդեն անգիտակից էի։ Այնտեղ ասացին, որ ոչինչ չեն հասցնի, որ չկա բրիգադ և այդքան շատ արյուն»,- Բորիս Կորչևնիկովի հետ զրույցում պատմել է Ալեքսանդր Ադաբաշյանը։

Կինեմատոգրաֆիստի խոսքով՝ Լեոնիդ Յարմոլնիկի շնորհիվ հաջողվել է զանգահարել պրոֆեսոր Յուրի Վլադիմիրովիչ Բելովին, ով նոր էր դուրս եկել վիրահատարանից:

«Նրանք զրուցեցին նրա հետ: Նա ասաց, որ արյուն ունեն, և թիմը տեղում է: Վիրահատությունը տևել է չորս ժամ: Նրանք պրոթեզ են դրել: Եվ դրանից հետո անցել է 12 տարի, ամեն տարի ապրիլին ես նշում եմ իմ երկրորդ ծննդյան օրը, որտեղ ներկա են վերը նշված բոլոր մարդիկ»,- ասում է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP