15:59 03.11.2022
Երկու ֆինանսական հաստատություն՝ «Եվրոպական ներդրումային բանկը» եւ «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում է, որ նման եղանակով իրականացվող ֆինանսավորման գումարը պետք է կազմի 42 մլրդ 712 մլն դրամ: 2021 թ. փաստացի ֆինանսավորման ծավալը կազմել է 20 մլրդ 497,8 մլն դրամ:
«Թվերը նկատելի ձեւով ցույց են տալիս, որ այդ աջակցության ծավալները գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում մեր նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերում»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային են մնում քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետեւանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար, հայկական տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը: Առաջնային է նաեւ Եվրոպական միության եւ ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով Հայաստանի ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը:
2023 թ. նախատեսվում է Հայաստան-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը՝ Հայաստանում եւ ԵՄ երկրներում եւ այլն: Կշարունակվեն խորհրդարանական համագործակցության՝ ընդունված ձեւաչափերով աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաջորդիվ հայտնել է, որ Հայաստանի արտաքին առեւտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաեւ ԵՄ երկրների հետ առեւտրի ծավալը: Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առեւտուրն աճել է 24,5 տոկոսով: Առեւտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով:
Նախարարը նաեւ հայտնել է, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արեւելյան գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը: «Մեզ համար հիմա շատ կարեւոր է, որպեսզի ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,-մասնավորապես, ասել է Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով հարցի ընթացքը:
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSport17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը12:53 01.07.2025
Ակնկալվում է բարելավել տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խոսքը երկու տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների, լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել: Շահութահարկի մարժան հանվում է: Կարգավորումները՝ այստեղ: Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից, եւ […] ...
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։ Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...