18:37 03.11.2022
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։ Արդեն կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։
«Մենք հյուրընկալ ազգ ենք: Թող մինչև խաղը մեր հյուրերը վայելեն մեր երկիրը, իսկ երբ որ խաղը սկսվեց, մենք մարտական տրամադրված ենք լինելու ու շատ մեծ ցանկությամբ իրենց հաղթելու: Մենք անելու ենք այն, ինչ որ պարտավոր ենք՝ հաղթել ու գնալ առաջ: Ամեն դեպքում՝ տրամադրված ենք: Մենք փորձառու թիմ ենք ու լարվածություն չունենք, քանի որ դա մեզ խանգարելու է: Մենք պրոֆեսիոնալներ ենք, ու այն դժբախտ խաղը, որ ստացվեց օրեր առաջ՝ «Սլովանին» պարտվելը, դա էլ հաղթահարեցինք: Այո, պատասխանատվություն զգում ենք, բայց դա մեզ կօգնի, ոչ թե կվնասի: Մենք պատրաստ ենք ու կարծում եմ, որ խնդիրներ չունենք: Մինչև վերջ դուխով պայքարելու ենք հաջողության հասնելու համար: Երբ որ ասում եմ, որ մենք հաղթելու ենք, չի նշանակում, որ հույսս դրել եմ վստահության վրա: Մենք ունենք լավ մարզչական շտաբ ու պատրաստ ենք այս խաղին: Եթե ստացվի մեր պլանավորածը տեղափոխել խաղադաշտ, ուրեմն հաջողությունը մեզ հետ կլինի: Մենք պետք է մեր երկրպագուների համար տոն սարքենք ու դրական տրամադրությամբ հեռանանք մեկս մյուսից: Պարտության ու հաղթանակի դեպքում ես շատ հպարտ եմ, որ ունեմ այսպիսի թիմ: Այն նվիրվածությունը, որը ես զգում եմ որպես մարզիչ ֆուտբոլիստների մոտ, զգում եմ նաև երկրպագուների մոտ: Շատ շնորհակալ եմ երկրպագուներից, որ հավատում են մեզ ու աջակցում: Իսկ այն մասին, որը չի աջակցում, կաշխատենք վաղը այնպես անել, որ փոխվի նրանց տրամադրվածությունը: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղեկավարությանը, որն ամեն ինչով օգնում է մեզ»,-ասել է Մելիքյանը:
«Փյունիկ» – «Բազել» խաղը կմեկնարկի 21։45–ին։
16:49 30.06.2025
ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կան 7 տուժած16:37 30.06.2025
Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […] ...
16:30 30.06.2025
Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...
16:23 30.06.2025
«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...
16:19 30.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...
16:14 30.06.2025
«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթներըՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...
16:08 30.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ: ...