22:46 03.11.2022
«Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում հյուրընկալել է Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:
Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ, և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները սպառնացին հյուրերի դարպասին։
Հետագայում էլ հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց թիմի առավելությունը՝ աչքի ընկավ Անտոն Կադեն։
Առաջին խաղակեսի երկրորդ հատվածն անցավ գրեթե հավասար պայքարում։ Խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ հյուրերի երկու գնդակի առավելությամբ։
Կոնֆերենցիաների լիգայի խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը նվաճելու են 1/8 եզրափակչի, իսկ 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը՝ 1/16 եզրափակչի ուղեգիր։
17:06 30.06.2025
Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծըԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները: «Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքի փոխարեն: Գործող օրենքների համեմատությամբ՝ […] ...
16:55 30.06.2025
Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի […] ...
16:49 30.06.2025
ՃՏՊ Արզական-Բջնի ավտոճանապարհին. կա 7 տուժածՀունիսի 30-ին՝ ժամը 13:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա: Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
16:44 30.06.2025
«Բավարիան» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Բավարիան» 4-2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»։ Մյունխենյան թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը, մեկ գոլ խփեց Լեոն Գորեցկան, նաև մրցակցի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը գրավել է սեփական դարպասը։ «Բավարիան» մրցաշարի քառորդ եզրափակչում հուլիսի 5-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։ A especialidade de Jorginho 😎 🌎 @FIFACWC | @Flamengo 2 x 3 @FCBayern@FIFACWC | […] ...
16:37 30.06.2025
Վարչապետն ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […] ...
16:30 30.06.2025
Արմեն Ասատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ասատրյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ասատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...