09:21 05.11.2022
ԱՄՆ-ը ժամում մոտ 2,5 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային։ Այսպիսի հաշվարկ է կատարել ամերիկացի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոզեֆ Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները տրամադրել է 18 միլիարդ դոլարի տնտեսական, հումանիտար և ռազմական օգնություն։
«Սա ամերիկյան հարկատուների փողերն են։ Եվ կրկին՝ առանց որևէ հաշվետվության»,- ընդգծել է Քելլոգը։
Թրամփի նախկին խորհրդականը նաև վկայակոչել է Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն Ուկրաինային երկու անգամ ավելի շատ գումար է տալիս, քան բոլոր եվրոպական երկրները միասին վերցրած։
«Ամերիկացիներին պետք է բացատրել, թե ինչու ենք մենք դա անում, ինչու ենք մենք Ուկրաինայում, արդյո՞ք պետք է այնտեղ լինենք և որն է իրադարձությունների ցանկալի արդյունքը»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Նշվում է, որ օգնության նոր փաթեթը կներառի 250 M1117 զրահափոխադրիչներ, 40 զրահապատ նավակներ, ինչպես նաև 1,1 հազար Phoenix Ghost անօդաչու թռչող սարքեր և Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր։ Կիևը կստանա նաև 45 խորհրդային T-72 տանկ, որոնք արդիականացվել են ԱՄՆ-ի կողմից Նիդեռլանդների և Չեխիայի հետ միասին։
11:00 04.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը10:52 04.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...
10:45 04.07.2025
Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...
10:39 04.07.2025
Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...