17:07 05.11.2022
Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Արևմտյան որոշ երկրների բարձրացրած աղմուկը, թե Իրանը Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է տրամադրել՝ ուկրաինական հակամարտությունում օգնելու համար, լիովին սխալ է: Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ապա դա ճիշտ է, բայց մենք հակամարտության սկսվելուց մի քանի ամիս առաջ Ռուսաստանին տրամադրել ենք փոքր քանակության անօդաչու սարքեր», – ասել է նախարարը։
Աբդոլլահիանը հավելել է, որ ՌԴ -ին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Նա նաև ասել է, որ Կիևը կարող է Թեհրանին տրամադրել տվյալներ հակամարտության ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։
«Մենք պայմանավորվել ենք ուկրաինական կողմի հետ, որ եթե նրանք ունեն փաստաթղթային ապացույցներ առ այն, որ Ռուսաստանը հակամարտության ժամանակ օգտագործել է իրանական անօդաչու թռչող սարքեր, դրանք տրամադրեն մեզ»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, Աբդոլլահիանն իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Թեհրանի դիրքորոշումը հիմնված է հակամարտող կողմերին զենք ուղարկելուց հրաժարվելու սկզբունքի վրա։
17:14 04.07.2025
Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...
17:09 04.07.2025
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
17:02 04.07.2025
Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր ՏեբասԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...
16:58 04.07.2025
Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...
16:54 04.07.2025
Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքըԲնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
16:50 04.07.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումըՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […] ...