17:26 05.11.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք ակտիվորեն ոչինչ չի ասել միջուկային զենքի կիրառման մասին, իսկ Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին թեզը պարտադրելը օգտագործվում է Ռուսաստանին բարեկամ երկրների վրա բացասաբար ազդելու համար։
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր միջուկային դիրքերն ու տեղակայումները», – ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե տեխնիկապես հնարավոր կլինի՞ տեղակայել կազմակերպության միջուկային հնարավորությունները Շվեդիայում և Ֆինլանդիայում, եթե այդ երկրները միանան դաշինքին։ Գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերել է թուրքական Dünya թերթը։
17:35 04.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»: […] ...
17:30 04.07.2025
Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշըՀեղինակավոր Goal պորտալը ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս է թողել «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։ Նրանց […] ...
17:26 04.07.2025
Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, Միացյալ Նահանգների ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հետագա հաջողություններ։ ...
17:19 04.07.2025
Արփինե Սարգսյանը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՀուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդման ինտենսիվ աշխատաժողով, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նախարար Սարգսյանը մանրամասնել […] ...
17:14 04.07.2025
Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...
17:09 04.07.2025
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...