18:58 05.11.2022
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գտնվող Շտրեկի պոմպակայանում այս տարի իրականացված աշխատանքներին, ինչպես նաև մարզում ոռոգման խնդիրներին ծանոթանալու նպատակով մարզում է այցելել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
Նրան ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և իր աշխատասենյակում, մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկման ներկայացրել մարզում ոռոգման հետ կապված հարցեր, առաջարկություններ, ինչպես նաև ամփոփել ոռոգման ակտիվ սեզոնում ոռոգման համակարգերի աշխատանքն ու արձանագրված խնդիրները։
Քննարկման ընթացքում Վահագն Գևորգյանը հետաքրքրվել է՝ ինչպիսի ակտիվություն կա աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի նկատմամբ և ինչ ծավալի ցանքեր են ակնկալվում։ Ըստ այդմ, դիտարկվլ են ոռոգման խնդիրներն ու պոմպակայանների աշխատանքը։
Հանդիպումը շարունակվել է Թալինում գործող Շտրեկի պոմպակայանի տարածքով շրջայցով, որի ընթացքում պաշտոնատար անձինք ծանոթացել են այս տարի իրականացված վերանորոգման աշխատանքներին, միաժամանակ, վերհանել խնդիրներն ու նախագծել դրանց լուծումները։
Ընդգծվել է, որ պոմպակայանը կարևոր նշանակություն ունի, այն սպասարկում է 400 հա հողերի ոռոգում, ուստի պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, որպեսզի այն ողջ հնարավորությամբ և անխափան գործի։
Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ներկայացուցիչները նշել են՝ առաջիկայում ակնկալվում է աշնանացան ցորենի ցանքերի ավելացում, և դրանով պայմանավորված՝ պոմպակայանների կանոնավոր աշխատանքը մարզպետարանի ուշադրության առանցքում է։
15:50 04.07.2025
Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...