Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան. Սանոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+32.09 oC

Լարսում թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան. Սանոսյան

16:26 07.11.2022

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է, որ եղանակային պայմանների վատթարացմանը զուգընթաց Վերին Լարսի անցակետում թողունակության խնդիրն ավելի կսրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին Լարսում լուրջ դժվարություններ կան:

«Դժվարությունները կապված են նրա հետ, որ հայտնի դեպքերի պատճառով Ռուսաստանի համապատասխան ծառայությունները ստիպված են մեքենաները ստուգման ենթարկել շատ ավելի մանրակրկիտ և շատ ավելի երկար, ինչի հետևանքով հերթեր են գոյանում, այսինքն՝ թողունակությունը պակասում է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմը ռուս և վրացի գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է:

«Լարսում կարծես թողունակության բարձրացման նոր հնարավորություններ կան՝ նոր կետեր ավելացնելու հաշվին: Այս պահին փորձում ենք դա կարգավորել»,-հավելել է Սանոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջան

21:38 31.07.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Չինաստանը մտնում են ռազմավարական կայունության շրջան

Միացյալ Նահանգները և Չինաստանը գտնվում են ռազմավարական կայունության շրջանի շեմին, երկու երկրների միջև լիարժեք առևտրային բախումը վնասակար կլինի ամբողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox Radio-ին տված հարցազրույցում։ «Մենք մտնում ենք ռազմավարական կայունության շրջան։ Ի վերջո, մենք ունենք աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կարող է […] ...

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:20 31.07.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Շտապ օգնություն (Պարոնյան փ. 40) և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, Սարի Թաղ 5-10 […] ...

Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. Ավանեսյան

21:09 31.07.2025

Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման»: ...

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. ինչպես ձեռք բերել թանգարանի տոմսեր առցանց

20:54 31.07.2025

Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. ինչպես ձեռք բերել թանգարանի տոմսեր առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներդրել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ» ծրագիրը, որն ամբողջությամբ վերափոխել է թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը: Այժմ դուք կարող եք այցելել museumsarmenia.am կայք, ընտրել ձեզ հետաքրքրող թանգարանը, ծանոթանալ ցուցադրություններին ու միջոցառումներին և ընդամենը մի քանի սեղմումով ձեռք բերել առցանց տոմս Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

20:41 31.07.2025

Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...

Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

20:23 31.07.2025

Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

BACK_TO_TOP