Դեռ չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվում․ Հակոբ Սերոբյանը՝ սպորտային մարմնամարզության ԱԱ-ի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Դեռ չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվում․ Հակոբ Սերոբյանը՝ սպորտային մարմնամարզության ԱԱ-ի մասին

15:01 08.11.2022

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայրենիք վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում ամփոփել է Անգլիայի Լիվերպուլ քաղաքում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հիշեցնենք՝ հայ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե ու մեկ բրոնզե մեդալ։

«Այս պահի դրությամբ սա էր սահմանագիծը։ Կա շատ կարևոր բան, որ թիմը մեկ ընտանիք է։ Սա բոլորի արդյունքն է՝ թիմային աշխատանք։ Ես զբաղվում եմ նաև մրցավարությամբ, որպեսզի լինի օբյեկտիվություն։ Շատ դժվար է, քանի որ այս սուբյեկտիվ մարզաձևը գնահատականներով է։ Շատ բարդ ճանապարհ ենք անցել այս հաջողությանը հասնելու համար։ Մենք առաջին հերթին մեզանից ենք պահանջում ու քայլ առ քայլ գնում առաջ։ Արթուր Դավթյանը պատրաստ էր։ Մյուսներն էլ գրանցեցին իրենց ամենալավ կատարումները։ Շատ ուրախ ու գոհ ենք, և դեռ չենք էլ հասկանում, թե ինչ է կատարվում։
Եթե Արթուր Դավթյանը մասնակցի Օլիմպիական խաղերին, նա կլինի չեմպիոնության հավակնորդներից մեկը։ Սակայն մինչև այդ պետք է նվաճել օլիմպիական ուղեգիրը։ Եկեք չշտապենք։
Հարություն Մերդինյանի մոտ երկրորդ, երրորդ, չորրորդ շնչառությունն է բացվել։ Նա պետք է մի փոքր էլ բարդացնի վարժությունը, և ամեն բան կստացվի»,- նշել է Հակոբ Սերոբյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

16:08 30.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:   ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

BACK_TO_TOP