Անկախությունից հետո ոսկե մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում․ Արթուր Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Անկախությունից հետո ոսկե մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում․ Արթուր Դավթյան

15:16 08.11.2022

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն անցած գիշեր վերադարձել է Անգլիայից, որտեղ փայլուն է մասնակցել աշխարհի առաջնությանը։ «Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորել են մեծ հանդիսավորությամբ։

Հենացատկի վարժությունում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում խոսել է իր հաղթանակի մասին։

«Շատ ուրախ եմ։ Անկախությունից հետո ոսկե մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունում։ 2015-ին բրոնզե մեդալ էր նվաճել Հարություն Մերդինյանը, և նա կրկնեց հաջողությունը։ Փառք Աստծո, կարողացա կոտրել սառույցը և ոսկե մեդալ նվաճել։ Առաջին անգամ ենք աշխարհի առաջնությունից վերադառնում 2 մեդալով։ Հաջորդ տարին կարևոր է, պետք է վարկանիշ ձեռք բերենք Օլիմպիական խաղերի համար։ Պետք է պատրաստվենք ու ձգտենք, որ հաջորդը լինի օլիմպիական ոսկե մեդալը»,- ասել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Կարիերայում երկրորդ անգամ աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժության բրոնզե մեդալակիր դարձած Հարություն Մերդինյանը ևս գոհ է իր ելույթից։

«Պատրաստվածությունը լավ էր։ Մասնակիցները բավականին ուժեղ էին, բայց ստացվեց մեդալ նվաճել։ Նյարդային պայքար էր, իսկ ես վերջինն էի մասնակցում։ Վստահ էի ուժերիս, վարժությունս 100 տոկոսով կարողանում էի անել, ոչ մի թերություն չկար։ Շեշտը դրել էի վարժության մաքրության վրա, և դրա շնորհիվ կարողացա երրորդ տեղը գրավել»,- ասել է 38-ամյա Հարություն Մերդինյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը դարձել էր անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում: Իսկ Հարություն Մերդինյանը մարզաձևի համաշխարհային պատմության մեջ դարձավ մեդալ նվաճած ամենատարիքով մարզիկը։

Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ դուրս էին եկել օղակների վարժության եզրափակիչ, որտեղ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 4-րդ, Վահագն Դավթյանը՝ 6-րդ տեղը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

16:23 30.06.2025

«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:19 30.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիսի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի […] ...

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

16:14 30.06.2025

«Կրթվելը նորաձև է». ինչի՞ մասին էին շարժման հերթական հանդիպման ելույթները

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները` ռեպորտաժում: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

16:08 30.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:   ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

BACK_TO_TOP