«Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն նոր գաղափարներ գեներացնելուն․ ԲՏԱ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

«Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն նոր գաղափարներ գեներացնելուն․ ԲՏԱ նախարար

18:48 08.11.2022

Հայաստանի եվրոպական համալսարանում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նախարարը շնորհավորել է համալսարանի անձնակազմին և հյուրերին՝ լաբորատորիաների բացման կապակցությամբ, կարևորել նմանօրինակ գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման գործում:
«Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջները բավարարելու և արդյունաբերության մեջ առկա խնդիրներին լուծումներ տալու առումով: Վստահ եմ, որ «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն, որպեսզի տեսական գիտելիքները համադրվեն պրակտիկ, կիրառական փորձառության հետ: Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն, որոնք էական դերակատարություն կունենան մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի գործում»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, գործընկերներին, հյուրերին միջոցառմանը մասնակցելու համար: Նա ընդգծել է, որ նորաբաց գիտահետազոտական լաբորատորիաները շատ կարևոր դերակատարություն կունենան որակյալ կադրեր պատրաստելու, ուսանողների պրակտիկ հմտությունները զարգացնելու առումով։
«Հանրաճանաչ եվրոպական կրթական կառույցների հետ համատեղ՝ բուհի ուսանողները կարողացել են արդիական պրոդուկտներ ստեղծել, որոնք հիմնված են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն նվաճումների վրա և խիստ կիրառելի են տնտեսության մեջ»,- նշել է համալսարանի ռեկտորը։
Նախարարը շրջայց է իրականացրել նորաբաց լաբորատորիաներում, ծանոթացել ՀԵՀ մասնագետների և ուսանողների կողմից իսպանական «Էկոսոֆթ» ընկերության և իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված շուրջ 20 սարքերի կիրառելիությանը: Նորարարական սարքերի թվում էին ֆանդոմատները՝ դատարկ շշերի մշակման սարքերը, խելացի համակարգերը, որոնք 10-ից ավելի գործառույթներ են իրականցնում և զարգացման լայն հնարավորություններ ունեն: Խելացի ավտոկանգառների առաջին օրինակն էլ, որի նմուշը ներկայացված էր լաբորատորիաներում, համալսարանականները ցանկանում են նվիրաբերել Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկելով այն տեղադրել հենց բուհի հարևանությամբ:
«Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների ծրագիրն իրականացվում է ՀԵՀ հիմնադիրներ՝ իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի, Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի «Հիբրիա» տեխնոլոգիական ինստիտուտի, իսպանական «Էկոսոֆթ» և «Վենգրատ» ընկերությունների հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցում էին պատվիրակություններ Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից Գերմանիայից, Իսպանիայից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP