10:28 09.11.2022
Ֆրանսիական Le Parisien հեղինակավոր պարբերականին հայտնի է դարձել թիմի հայտացուցակը աշխարհի 2022 թվականի առաջնության համար: Հայտացուցակում ներառված են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ՝ Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Ալֆոնս-Արեոլա («Վեսթ Հեմ Յունայթեդ»), Միկ Մենյան («Միլան»):
Պաշտպաններ՝ Բենջամին Պավար («Բավարիա»), Ժյուել Կունդե («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Մանչեսթեր Յունայթեդ»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Վիլյամ Սալիբա («Արսենալ»), Լուկաս Էրնանդես («Բավարիա»), Տեո Էրնանդես («Միլան»):
Կիսապաշտպաններ՝ Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»), Օրելյեն Տչուամենի («Ռեալ»), Ուեսլի Ֆոֆանա («Չելսի»), Մաթեո Գենդուզի («Մարսել»):
Հարձակվողներ՝ Կինգսլի Կոման («Բավարիա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Օլիվյե Ժիրու («Միլան»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), Քրիստոֆեր Նկունկու («ՌԲ Լայպցիգ»):
Սա 20 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկ է: Աղբյուրի փոխանցմամբ, Դեշամը հնարավոր է ներկայացնի 26-հոգանոց հայտացուցակ՝ կապված վնասվածքների հետ, որտեղ կարող են ընդգրկվել նա հետևյալ խաղացողներից ոմանք:
Սթվի Մանդանդա («Ռենն»), Լուկա Դին («Էվերթոն»), Ֆերլան Մենդի («Ռեալ»), Ժոնաթան Կլոս («Մարսել»), Ուպամեկանո («Բավարիա), Իբրամա Կոնատե («Լիվերպուլ»), Ջորդան Վերետու («Մարսել»), Էդուարդո Կամավինգա («Ռեալ») և Բուբաքար Կամարա («Մարսել»):
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...