Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների և մատենագրման Եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների և մատենագրման Եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան համաժողովը

19:30 11.11.2022

Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ հաջողություն:

Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնը, հիմնվադրվելով 1977 թ. Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների նախաձեռնությամբ, այս տարի նշում է իր ստեղծման 45-ամյակը: Այս առիթով թույլ տվեք շնորհավորել ձեզ բոլորիդ: Կենտրոնն իր գործունեության ամբողջ ընթացքում եղել է կարեւոր եւ օգտակար գիտական գործիք տեղեկատվության փոխանակման մասով՝ ստեղծելով նոր եւ ուրույն հարթակ խորհրդարանների փորձագետների համար: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 10-ին եւ 11-ին Երեւանում տեղի ունեցած խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան ժողովի ժամանակ:

Ողջունելով 2022 թ. ECPRD թղթակիցների տարեկան համաժողովի մասնակիցներին՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ վերջին տարիները լի էին աշխարհի համար տարատեսակ արհավիրքներով՝ COVID-19 համավարակ, համավարակին զուգահեռ մեր տարածաշրջանի համար նաեւ 2020 թ. աղետալի 44-օրյա պատերազմ՝ սանձազերծած Ադրբեջանի կողմից եւ ուղղված Արցախի ու Հայաստանի, հայ ժողովրդի դեմ, որը ապակայունացրեց նաեւ ամբողջ տարածաշրջանը, այնուհետեւ՝ պատերազմն Ուկրաինայում: Նրա խոսքով արհավիրքներին դիմակայելու ընթացքում բոլոր երկրների խորհրդարանները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Ազգային ժողովի աշխատակազմը, աշխատել են արտակարգ պայմաններում:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ցանկացած խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովվում է այդ խորհրդարանի աշխատակազմի կողմից, նաեւ վերջինիս գիտական ներուժի կողմից, եւ հենց բեկումնային, ֆորս-մաժորային իրավիճակներում է զգացվում այդ գիտական ներուժի կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Ձեզնից յուրաքանչյուրը, լինելով ձեր խորհրդարանների հետազոտական, փորձագիտական կենտրոնների ղեկավարները եւ աշխատակիցները, խորհրդարանի գիտական ներուժի հիմքն ու հենասյունն են՝ առանց որոնց խորհրդարանի գործունեությունը պատկերացնելն իրավամբ անհնար է»,- ասել է Վահան Նարիբեկյանը:

Հանդիպման առաջին օրը ներկայացվել է խորհրդարանական վերահսկողության ոլորտում ՀՀ փորձը: Բանախոսել են հրավիրված հայ փորձագետ-իրավաբանները, աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացուցիչները: Նշվել է, որ 2015 թ. սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանն օժտվել է նոր վերահսկողական լիազորություններով, օրենքների հետօրենսդրական մշտադիտարկման գործառույթներով: ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների ընթացքում կիրառվող գործիքները, աշխատանքի ընթացքը եւ մշտական հանձնաժողովներին աջակցելու իրենց փորձը:

Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին:

Հանդիպման երկրորդ օրը քննարկվել են կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր, կարեւորվել այդ հարթակի միջոցով եվրոպական երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ իրավական բնույթի տեղեկատվության փոխանակումը:

Միջոցառումն անցկացվել է Ազգային ժողովի հովանու ներքո՝ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ

14:10 06.07.2025

Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ

Հուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

BACK_TO_TOP