11:47 12.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ամռանից ձգտում է վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ միջուկային զենքի վերահսկման շուրջ՝ չնայած Ուկրաինայում իրավիճակի լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտնում է Foreign Policy ամսագիրը։
«Ըստ ԱՄՆ ներկա և նախկին պաշտոնյաների, START բանակցությունների վերսկսումը եղել է Սպիտակ տան և Պետդեպարտամենտի գաղտնի նպատակը առնվազն այս ամառվանից, և Ռուսաստանի հետ այս հարցով նոր հանդիպման պլանավորումն արդեն մի քանի ամիս է ընթանում է»,- ասվում է նյութում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ և սպառազինությունների վերահսկման ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա Ռոուզ Գոթեմյոլերը ողջունել է այդ քայլը: Միևնույն ժամանակ նա ասել է, որ վերջին միջուկային քննարկումները չպետք է դիտարկել որպես Ռուսաստանին որևէ զիջում։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 8-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հաստատել էր Ռուսաստանի հետ ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի (START-3) շուրջ բանակցություններ վարելու իր մտադրությունը։ Նա ասել էր, որ այս պահին երկրների միջեւ պայմանավորվածություն կա մոտ ապագայում բանակցություններ վարելու վերաբերյալ։
Նաև այդ օրը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնեց, որ ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ START-3-ի շրջանակներում ստուգումների վերսկսման հարցում: Դեսպանատանը նշել են, որ ներդրված սահմանափակող միջոցները «լիովին համատեղելի են» START-3-ի հետ և չեն խանգարում ռուս տեսուչներին ստուգումներ անցկացնել նահանգներում։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...