ՄԻՊ-ը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

ՄԻՊ-ը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

11:28 14.11.2022

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, քննիչի կողմից կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությամբ՝ մեղադրյալի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ հարց (միջնորդություն) չի ներկայացվել դատարան, ուստի դատարանը չի անդրադարձել այդ հանգամանքին և մեղադրյալի` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում չի կայացվել:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն մեկ դեպքում և այդ իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն մեկ պարագայում, եթե այն սահմանափակվել է կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի համապատասխան որոշմամբ, և եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները:
Ըստ այդմ, Պաշտպանն արձանագրել է, որ անընդունելի և ապօրինի է Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը առանց օրենքով սահմանված հիմքի՝ դատարանի որոշման:
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ նախքան մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը, հիմնարկը պարտավոր էր հավաստիանալ, որ առկա է դատարանի որոշում՝ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու և այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ: Այսպիսով, Քրեակատարողական հիմնարկը, չունենալով համապատասխան որոշում, չէր կարող կամայականորեն սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:
Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման փաստը և իրավասու մարմիններին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, Քրեակատարողական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանն, առաջարկել.
◼️ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն դեպքերում, երբ կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ չի սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, ապա քրեակատարողական հիմնարկը չի կարող սահմանափակել մեղադրյալի նշված իրավունքը,
◼️ միասնականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ նշված որոշմամբ քննարկվող պրակտիկան՝ այն որոշակի ու կանխատեսելի դարձնելու նպատակով:
◼️ դատախազական հսկողության շրջանակում ձեռնարկել պատշաճ միջոցներ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

BACK_TO_TOP