Գյումրիի թատրոնը հայ- ֆրանսիական մշակութային համագործակցության հարթակ․ կայացավ «Սպասում» ներկայացման առաջնախաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Գյումրիի թատրոնը հայ- ֆրանսիական մշակութային համագործակցության հարթակ․ կայացավ «Սպասում» ներկայացման առաջնախաղը

19:40 14.11.2022

Նոյեմբերի 12-ին և 13-ին Գյումրիի դրամատիկական թատրոնում հերթական պրեմիերան կայացավ։ Թատրոնի մեծ բեմում «Սպասում»  ներկայացումն էր՝ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի  հիման վրա: Բեմադրությունը  ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանինն է, իսկ նախաձեռնությունը՝ հայ-ֆրանսիական «Սաթե-աթղը» թատերական միությանը։ Թատերական համագործակցության նպատակը ֆրանսիայում՝ հայկական, իսկ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածումն է:

ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի ստեղծագործություններն աշխարհում համարվում են ամենաշատ բեմադրվածները: Պիեսի հիմքում սերն է՝ իր հակասական դրսևորումներով․  անհավատարմություն, բաժանում, որն ի հայտ է գալիս անգամ տարիների համատեղ կյանքի ընթացքում:

Ներկայացումն ամբողջանում է 12 պատմություններով, որոնք առաջին հայացքից տարբեր են թվում, բայց ռեժիսորը դրանք միահյուսել է նուրբ հոգեբանական  տեսարաններով: Բեմում կյանքն է իր բոլոր մութ ու ակնհայտ կողմերով։

«Շատ հետաքրքիր պատմությունների խճանկար է, որտեղ մենք կարող ենք տեսնել երեք տարբեր սերունդների դերասանների և կարծում եմ, որ ներկայացման հարստությունը հենց այդ երեք սերունդների մեկտեղման մեջ է, որովհետև տեսնում ենք երեք տարբեր հայացքներ, երեք տարբեր թատերական դպրոցներ և երեք տարբեր մոտեցումներ»,- նշում է ներկայացման ռեժիսոր Սաթէ  Խաչատրյանը։

12 pատմությունների մեջ դերասաններից յուրաքանչյուրը կերտում է 4-5 կերպար, մեկ հայտնվում է սիրեկանի, մեկ՝ սիրո կարիք ունեցող կնոջ կամ ամուսնու, մեկ էլ`  անպատասխան սիրուց հոգեգարության հասածի դերում: Փոքրիկ սենյակ ու  շարժական  դեկորներ՝ լուսային էֆեկտներով բեմում ստեղծել են մինիմալիստական ոճ։

«Սպասում»-ը հոգեբանական դրամա է, որոշ էպիզոդներ  համեմված են ֆրանսիական հումորով, ինչը  երբեմն մարդկանց  համար դառնում է խելացնորության չհասնելու համար փրկօղակ: Սիրո թեման բոլոր ժամանակներում եղել ու մնում է ամենաքննարկվողն ու չհնացողը:

«Թեման չի կարող ժամանակակից չլինել, որովհետև հեղինակն ավելի քան ժամանակակից է, ապրում է մեր օրերում ու այսօր էլ գրում է պիեսներ։ Իսկ որքանով  դա հանդիսատեսի սրտին կդիպչի․․․ Ես ինձ համար էդպիսի խնդիր չեմ դրել,ո րովհետև ինձ համար արվեստը ,գրականությունը առաջին հերթին գեղարվեստական եզրույթներ են, հետևաբար, ինձ համար կարևոր է, որ այն  գործը, որը պիտի ընտրեմ և բեմադրեմ, լինի ամուր, լինի լավը»,- ասում է Սաթէ Խաչատրյանը։

Լարված դրամատիկ լուծումներով ներկայացումը նախատեսվում է խաղալ նաև ֆրանսիական բեմերում: Ռեժիսոր ՍաթԷ Խաչատրյանի  և «ՍաթԷ-աթղը» թատերական միության նպատակը  հայ-ֆրանսիական  երկխոսության միջոցով հանրայնացնելն է երկու երկրների մշակութային ժառանգությունը, ստեղծել նոր համատեղ բեմադրություններ ու նախագծեր, որոնք հանդիսատեսին կներկայացնեն ժամանակակից հայ և ֆրանսիացի գրողների լավագույն  ստեղծագործությունները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP