18:50 14.08.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչները։
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները չափազանց բարձր ընթացքի մեջ են։ Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը մի նոր մակարդակի կբարձրացնի այդ հարաբերությունները, և դրա լավագույն ցուցիչներից մեկը՝ քաղաքականից զատ, տնտեսական հարաբերություններն են»,- ողջունելով հյուրերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նշել է նախարար Արծվիկ Մինասյանը։
Նա ներկայացրել է տնտեսության ոլորտում երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ներդրումային միջավայրի արդյունավետության համար կարևորագույն երկու օրինագծերի ընդունումը պետություն-մասնավոր հատված գործակցության և օտարերկրյա ներդրումների պաշտպանության բնագավառներում։ Միաժամանակ, նախարարը կարևորել է տնտեսական հարցերով իրավապաշտպանի ինստիտուտի անհրաժեշտությունը։
«Կա վճռականություն, և մոտ ապագայում իրականացվող օրենսդրական բարեփոխումները դրականորեն կանդրադառնան Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նշել է նախարարը։
Դեյվիդ Բոհիգյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:
«Ինձ համար պատիվ է ԱՄՆ կառավարության անունից այցելել Հայաստան՝ հանդիպելու նոր ղեկավարությանը, ամրապնդելու մեր հարաբերությունները և բացահայտելու ամերիկյան ներդրումների ավելացման հնարավորությունները: OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ և որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան: Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձևավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տևական օգուտներ ապահովելու հեռանկար»,- ասել է OPIC-ի գործադիր փոխնախագահը և ներկայացրել կորպորացիայի՝ որպես ԱՄՆ պետական մարմնի գործառույթները։
Ներկայումս Հայաստանում կառույցն իրականացնում է 6 ծրագիր։ OPIC-ն ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների իրականացումն է ապահովում համաֆինանսավորման, քաղաքական և այլ ռիսկերի ապահովագրման և վարկավորման միջոցով։
Հանդիպմանը խոսվել է փոքր և միջին բիզնեսի զարգացման, կապիտալի շուկայի կայացման, ներդրումների խթանման, կարողությունների զարգացման և մի շարք այլ հարցերի մասին։ Նախարար Մինասյանը տեղեկացրել է վարչապետի հանձնարարությամբ, արտգործնախարարության հետ համատեղ, առևտրային ներկայացուցիչների ինստիտուտն ուժեղացնելու աշխատանքների մասին։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության պատրաստակամության մասին։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...