21:00 17.11.2022
Աբովյան ճեմափողոցի պատմական շենքերից այս մեկը, որը 80-ականներին միայն վերածվեց Ասլամազյան քույրերի պատկերասրահի, պատկանել է մեծահարուստ Քեշիշյան ընտանիքին: Ալեքպոլյան ոճով կառուցված երկհարկանի շենքում մինչև 1912 թվականը գործել է Օլգինյան պրոգիմնազիան, ապա ազգայնացվել է ու օգտագործվել է որպես բնակելի շենք, հետո ընդգրկվել «Կումայրի» արգելոց թանգարանի կազմում և վերցվել է հատուկ պահպանության: Արխիվային լուսանկարներից երևում է, որ ալեքպոլյան շինությունն այլ տեսք է ունեցել, հայտնի պատշգամբն էլ փայտից չի եղել:
Մինչև 1987 թվականը կառուցվում է փայտյա կառուցատարրերով պատշգամբ, որն իր ոճով ավելի է բնորոշում քաղաքի հին ճարտարապետությունը: Ոչ այնքան հին, 35 տարվա պատմության պատշգամբի պահպանությունը ժամանակին ու տեղին չի կատարվել, տեղումների ազդեցությունն էլ գրեթե ամբողջությամբ են քայքայել փայտե կառույցը:
Քանդման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած լուրջ խնդիրները պատճառ են դարձել, որ պատկերասրահի պատշգամբի վերանորոգման նախագիծը փոխվի։ Քայքայվածության աստիճանը հաշվի առնելով վերանորոգման նախագիծը փոխվել է հիմնանորոգման։ Այն կառուցատարրերը, որոնք մինչ այդ նախատեսված էր վերանորոգել ու վերատեղադրել, պարզվել է՝ հնարավոր չէ։
«Պարզվեց, որ նախատեսվածից ավելի վատ էր վիճակը, և անառողջ փայտերի պատճառով բացվեցին հավելյալ աշխատանքներ, որովհետև ամբողջովին փտել է, և շինարարը քաղաքապետարանի հետ համագործակցեց, որ ոչ թե կատարվի մասնակի քանդում, այլ երկրորդ հարկում ամբողջովին քանդման աշխատանքներ կատարվեն, որպեսզի կարողանան նոր փայտով հին տեսքը վերականգնեն»,- նշում է Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի ԺՊ Կարեն Բարսեղյանը։
Քայքայված պատշգամբից շինարարները հնարավորինս փորձում են զգուշությամբ հեռացնել նրբատախտակները, բայց փտած լինելու պատճառով որոշ հատվածներու փլուզումներ են տեղի ունենում:
Փայտագործ վարպետները փորձել են վերամշակել նաև պատշգամբի բազրիքների փայտե զարդասյուները, բայց դրանք ևս քայքայված վիճակում են եղել, շինարարը ստիպված դրանք ապամոնտաժել է։ Հինը փայտագործ վարպետների համար կծառայի որպես բնօրինակ նոր զարդասյուներ մշակելու համար։
«Երկրորդ հարկում, սյուների արանքում, մենք ունեինք զարդանախշեր, որոնք վնասված էին, բայց որոշակի մասը, որը հնարավոր էր փրկել, վերցրեցինք ու պահեստավորեցինք որպես օրինակ վարպետների համար։ Վարպետը փորձեց մի քանիսը վերանորոգել, հնարավոր է հին զարդանախշերից որոշ մաս կրկին օգտագործվի, իսկ աստիճանների զարդասյուները վերամշակել հնարավոր չէր, ամբողջությամբ փտած էին»,- ասում է Կարեն Բարսեղյանը։
Նույնությամբ կփոխարինվեն նաև պատշգամբի ամբողջ ծանրությունը պահող հինգ մետր բարձրության սյուները: Վերանորոգումից փոխարինումը հիմնանորոգման նախագծի, արդեն հետաձգել է Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբի ծրագրի ավարտի ժամկետը։ Այս տարվա ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի: Այս ընթացքում կհասցնեն ավարտել հիմնասյուների ու տանիքի կառուցման աշխատանքները։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...