19:39 18.11.2022
Այսօր Գյումրի է այցելել ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։ Դեսպանի ճանաչողական առաջին հանդիպումը «Էմիլի Արեգակ» կենտրոնում էր։ 2015 թվականին հիմնված կենտրոնի գործունեությունն ուղղված է հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կարողությունների զարգացմանը, երիտասարդների ու նրանց ընտանիքների աջակցմանը, որով նպաստում են հասարակություն ինտեգրվելուն։ «Էմիլի Արեգակ» են գալիս մարզի տարբեր բնակավայրերից, շահառուների թիվն այսօր արդեն 145-ն է։
«Երեխաների ու երիտասարդների համար կենտրոնում մատուցվում են վերականգնողական և սոցիալական ծառայություններ։Վերականգնողական ծառայությունները բազմաբնույթ են ՝ սկսած ֆիզիոթերապիայից մինչև լոգոպետական ծառայություններ, իսկ սոցիալական ծառայությունները դրանք աշխատանք են ընտանիքների հետ և համագործակցությունը համայնքներում»,- նշում է «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։
Հաշմանդամություն ու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ֆունկցիոնալությունը վերականգնելու, խոսքն ու մտավոր ունակությունները զարգացնելու համար կենտրոնում կիրառվում են տարբեր ժամանակակից մեթոդներ։ Արդյունավետներից է նաև երաժշտաթերապիան է, ինչը հնարավորություն է տալիս երեխային ձայնի ու հնչյունների միջոցով արտահայտել իր էմոցիաները։
«Շատ տպավորված եմ երեխաների երաժշտական տաղանդով, սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է երաժշտությունը նրանց զարգացման համար։ Այստեղ մասնագետներն աննկարագրելի ջանք են ներդնում, որն օգնում է երեխաների ինքնարտահայտմանը։ Մեծ աշխատանք է կատարվում կենտրոնում»,- նշում է դեսպան Գալագերը։
«Հայաստանը և Միացյալ թագավորությունը ունեն համագործակցության երկար տարիների պատմություն, մենք այստեղ կառավարման բարեփոխման և տնտեսական ուղղվածության շատ ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել։ Աջակցել ենք օրինակ՝ մաքսային ոլորտի և հակակոռուպցիոն ծրագրերի բարեփոխումներին։ Մեզ համար նաև շատ կարևոր են գենդերային ծրագրերը», – նշել է Ջոն Գալագերը։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...