20:41 18.11.2022
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գյումրիում SHANTNEWS.am-ի հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ուղղված բանակցությունների գործընթացին։ Դեսպանը խոսել է նաև սեպտեմբերի 13-ին ադրբեջանական գնդակոծություններից տուժած հայկական բնակավայրեր կատարած շրջայցերից։
«Միացյալ Թագավորությունն իսկապես ցանկանում է աջակցել այս տարածաշրջանի խաղաղ կարգավորմանը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար խաղաղ հեռանկարները բարելավելու միջոցը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Եվ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են միմյանց հետ։ Ինձ ձևաչափով էլ դա լինի, մենք դա դիտարկում ենք որպես դրական զարգացում։ Մենք ցանկանում ենք կառուցողական դեր խաղալ՝ խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին կառուցողական վերաբերմունք ցուցաբերել այդ բանակցություններին և, հուսով եմ, գտնելու փոխզիջումներ, որոնք անհրաժեշտ են այդ համաձայնագրին հասնելու համար։ Այո՛, ես միացել էի այն պատվիրակությանը, որը գնացել էր Ջերմուկ՝ տեսնելու սեպտեմբերին իրավիճակի սրման հետևանքները։ Այն ժամանակ մենք հրապարակային հայտարարություն արեցինք՝ նշելով, որ դեմ ենք նման էսկալացիային, դեմ ենք այն ամենին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիական բնակչության վրա և խրախուսում ենք երկու կողմերին կրկին ներգրավվել բանակցային գործընթացում: Կարծում եմ՝ կարևոր է, որ բանակցությունների ընթացքում իրավիճակի նման սրացումներ տեղի չունենան։ Մենք իսկապես ցանկանում ենք տեսնել կառուցողական երկխոսություն»,- նշել է դեսպան Գալագերը։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...