Բաքվի հերթական հակահայկական սադրանքը՝ ադրբեջանցի շեհիդների հուշարձան Լիբանանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Բաքվի հերթական հակահայկական սադրանքը՝ ադրբեջանցի շեհիդների հուշարձան Լիբանանում

22:00 18.11.2022

Լիբանանի քաղաքներից մեկում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ տեղադրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի դեմ կռված ադրբեջանցի շեհիդների հուշարձան: Հայ համայնքի շրջանում դա բողոքի ալիք է առաջացրել: Ովքե՞ր են կառուցողները, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:

«Հուշարձանը տեղադրվել է Լիբանանի հյուսիսային Աքար նահանգի փոքր Քուաշար գյուղաքաղաքում, որտեղ բնակվում են սյունիի ուղղությունը դավանող թուրքմանները: Վերջիններս ադրբեջանցիներին և թուրքերին մոտ ազգեր է համարում, և այդ շրջանը, որը կոմպակտ բնակեցված է թուրքմանների կողմից, Անկարայի հենարանն է Լիբանանում:
Հատկանշական է, որ երբ Թուրքիայի նախագահը ժամանում է Լիբանան, իրեն միշտ տանում են Քուաշար, և վերջին անգամ նույնպես այնտեղ իրեն ընդունելություն է կազմակերպվել:

Լիբանանի մեծաթիվ հայ համայնքը վրդովված է, զայրացած է, քանի որ ակնհայտ է, որ այս քայլով նպատակ են հետապնդում վիրավորել տեղի հայերին, և հայ համայնքի անունից հանդես է եկել հայտարարությամբ խորհրդարանի պատգամավոր, դաշնակցության լիբանանյան կառույցի ղեկավար Հակոբ Բագրատունին, և հատկանշական է, որ այդ հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև մարզի նահանգապետը և խորհրդարանի երկու պատգամավորներ, այդ թվում՝ պատգամավոր, որը ներկայացնում է Քրիստոնեական ազատ հայրենասիրական շարժում կուսակցությունը, մի կուսակցություն, որը դաշնակից է դաշնակցությանը և նույն կոալիցիայի մեջ է մտնում: Եվ դա նույնպես հարց է առաջացնում, թե ինչպես են դաշնակիցները միմյանց հանդեպ իրենց դրսևորում: Հավանաբար, այդ հարցը դեռ կքննարկվի տարբեր ատյաններում:

Բացի այդ, ակնհայտ է, որ այս հուշարձանի տեղադրումը հակասում է պաշտոնական Բեյրութի պաշտոնական մոտեցմանը, որը դատապարտում է պատերազմի հրահրելը և այդ պատերազմի մասնակիցներին հուշարձան տեղադրելը, պարզ է, որ վիրավորում է այդ պատերազմի մյուս կողմին: Հենց այդ նպատակն էր, հավանաբար, ի սկզբանե, և հետապնդում էին նախաձեռնողները: Թե ո՞վ է ֆինանսավորել, չեն հայտարարում, բայց  պարզ է, որ ֆինանսավորումը Բաքվից է եղել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Հնարավո՞ր է արդյոք օրենքի սահմաններում հասնել արձանի ապամոնտաժմանը. Արտյոմ Երկանյանը պատասխանել է նաև այս հարցին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP