10:38 19.11.2022
ԱԱ-ի 2022-ին մասնակցող ֆուտբոլիստների շրջանում ամենացածրահասակ ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի և անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Իլյաս Չաիրն է, ում հասակը 164 սմ է։
Հետաքրքիր է, որ հավաքականի ներկայացրած պաշտոնական հայտացուցակում Իլյասի հասակը նշվում է 164 սմ, իսկ որոշ այլ աղբյուրներում՝ 158 սմ։ Այս ցուցանիշով մրցաշարում երկրորդը կամերունցի Ֆաի Քոլինսն է, իսկ երրորդը՝ ճապոնացի Յուկո Սոման։
Մրցաշարի ամենացածրահասակ ֆուտբոլիստները
Իլյաս Չաիր (Մարոկկո, «Քուինս Պարկ Ռեյնջերս») – 164 սմ
Ֆաի Քոլինս (Կամերուն, «Ալ Թաի») – 165 սմ
Յուկի Սոմա (Ճապոնիա, «Նագոյա») – 166 սմ
Դե Լա Կրուզ (Ուրուգվայ, «Ռիվեր Փլեյտ») – 167 սմ
Անդրես Գուադրադո (Մեքսիկա, «Բետիս») – 167 սմ
Ուրիել Անտունյա (Մեքսիկա, «Կրուզ Ասուլ») – 167 սմ
Ալեխանդրո Գոմես (Արգենտինա, «Սևիլիա») – 167 սմ
Նամպալիս Մենդի (Սենեգալ, «Լեսթեր») – 167 սմ
Իսկ ահա մրցաշարի մասնակիցների շրջանում ամենաբարձրահասակը Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Անդրեաս Նոպերտն է՝ 203 սմ հասակով։
Եվս մեկ ֆուտբոլիստի հասակ հատում է 200 սմ շեմը․ խոսքը սերբ դարպասապահ Վանյա Միլենկովիչ-Սավիչի մասին է։ Իսկ ահա երրորդն այս ցուցանիշով Բելգիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան է։
Մրցաշարի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստները
Անդրեաս Նոպերտ (Նիդերլանդներ, «Հերենվեն») – 203 սմ
Վանյա Միլենկովիչ-Սավիչ (Սերբիա, «Տորինո») – 202 սմ
Տիբո Կուրտուա (Բերլգիա, «Ռեալ Մադրիդ») – 199 սմ
Ուեյն Հենեսի (Ուելս, «Նոթինգհեմ») – 198 սմ
Հարի Սոուտար (Ավստրալիա, «Սթոք Սիթի») – 198 սմ
22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...
22:35 29.06.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժածՀունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...
22:20 29.06.2025
Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվումԹբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...
22:05 29.06.2025
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...
22:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...
21:40 29.06.2025
Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլըՊարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...