11:58 15.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են երկու անձի սպանության հանգամանքները, սպանության վայրը, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1985թ.:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ Սամվել Ալիխանյանը և Վարդուհի Սիմոնյանը, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ Հրազդան քաղաքում գտնվող առանձնատներից մեկում՝ նույն քաղաքի` 1985թ. ծնված բնակչի կողմից կիրառված բռնության հետևանքով: Պարզվել է, որ տուժողները և Հրազդանի բնակիչը եղել են ծանոթներ, և դեպքի օրը վերջինիս հայրական տանը նրանց միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 1985թ. ծնված տղամարդը ծեծել է նրանց, ապա մետաղական լարով խեղդամահ արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:
Պարզվել է, որ Հրազդանի բնակիչը այնուհետև հափշտակել է Վ.Սիմոնյանի ոսկյա ապարանջանը` ոսկյա կախազարդով, ոսկյա ականջօղերը, ոսկյա թևնոցը և մատանին, իսկ պայուսակից՝ կանխիկ գումար, ինչպես նաև՝ Վ.Սիմոնյանի և Ս.Ալիխանյանի անձնագրերը: Բացի այդ, տղամարդը Վ.Սիմոնյանի պայուսակից վերցրել է նրա բնակարանի բանալին, գնացել այնտեղ և փնտրել գումար և ոսկյա զարդեր, սակայն ոչինչ չհայտնաբերելով՝ հեռացել է:
Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ առանձնապես ծանր հանցանքի հետքերը վերացնելու նպատակով դիակները փաթաթվել են պոլիէթիլենային թաղանթով, կպչուն ժապավենով և ավտոմեքենայով տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածից աջ գտնվող դաշտավայր, որտեղ դաշտամիջյան ակոսի մեջ փոս են փորել և թաքցրել դիերը: Քննությամբ պարզվել է դիակների տեղափոխմանն աջակցած անձանց ինքնությունը։
Բացի այդ, Հրազդան քաղաքի բնակչի բնակության վայրից հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող 4 հատ գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի՝ 1985թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...