10:58 24.11.2022
Բլոգեր Նեկոգլայը (իսկական անունը՝ Նիկոլայ Լեբեդև) արտաքսվել է Ռուսաստանից՝ միգրացիոն ռեժիմը խախտելու համար։ «Известия»-ի փոխանցմամբ՝ նրա չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից կայացել է Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին։ Հատկանշական է, որ տիկտոկերը, ով Մոլդովայի քաղաքացի է, ուղարկվել է Հայաստան։
Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը Մոլդովայի հետ ուղիղ թռիչքային կապ չունի։
Բլոգերը կվերադառնա հայրենի երկիր՝ Մոսկվայի միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում գրեթե երկու շաբաթ անցկացնելուց հետո։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, բլոգերը տեսանյութ էր հրապարակել, որում ներողություն էր խնդրում ռուս զինվորականների սխրանքը ծաղրելու համար։
Նոյեմբերի սկզբին tiktoker-ը նմանակել է Ռուսաստանի Զինված ուժերի 138-րդ առանձին պահակային մոտոհրաձգային բրիգադի ծառայողին, ով երկու անգամ շպրտել է ուկրաինական անօդաչու թռչող սարքից իր ուղղությամբ նետված նռնակը:
Համացանցի օգտատերերի մի զգալի մասը տեսանյութն ընկալել է որպես ծաղր ռուս կործանիչի հասցեին։ Ոմանք Նեկոգլայի հասցեին վիրավորանքներով մեկնաբանություններ են թողել, ոմանք էլ նրան առաջարկել են մեկնել առաջին գիծ։ Ինքը՝ հայտարարել է, որ վատ բան նկատի չի ունեցել։
Նոյեմբերի 9-ին Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը բլոգերին, ով Մոլդովայի քաղաքացի է, մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածով և որոշել է նրան արտաքսել Ռուսաստանի Դաշնությունից: Բացի դրանից, ամբաստանյալը տուգանվել է 5000 ռուբլով։ Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է այս որոշման օրինականությունը։
Նոյեմբերի 11-ին կայացած հանդիպման ժամանակ Նեկոգլայը խնդրել է հնարավորինս շուտ իրեն ուղարկել Մոլդովա։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...