16:16 24.11.2022
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել շուրջ 109 դպրոցների և 8 մանկապարտեզների շենքային պայմանները բարելավելու և նոր գույքով ապահովելու նպատակով:
Դպրոցների շենքային պայմանների հրատապ խնդիրների լուծում և գույքային հագեցվածություն
2022 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամ գումարի շրջանակում՝ 96 դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման նպատակով:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ մարզպետարանների կողմից արդեն կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրերը՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան հայտարարված մրցույթի արդյունքում։ Ըստ նախագծի՝ գումարները հատկացվում են կնքված պայմանագրերին համապատասխան։
Վահրամ Դումանյանը նաև փաստել է, որ նախագծով գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 101 դպրոցների՝ գույքի ապահովման նպատակով. «Այս աշխատանքները հնարավորություն են տալիս լուծելու մարզպետարանների կողմից գույքագրված դպրոցներում առկա հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից, որը խիստ անհրաժեշտ է ուսումնական բնականոն գործընթացն ապահովելու համար: Մյուս կողմից՝ սա նաև հնարավորություն է այն դպրոցներում, որոնց շենքերն ամրացման կարիք չունեն և բավարար վիճակում են, իրականացնելու անհրաժեշտ վերանորոգման և գույքով համալրման աշխատանքներ՝ այդ դպրոցների միջավայրը համապատասխանեցնելով Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի համար նախատեսված չափանիշներին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավման խնդրին, իր հերթին նշել է, որ նմանատիպ որոշումները մեծ էներգիա են տալիս. «Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ իրականացնելու մեր որոշման թափանիվը սկսել է շարժվել, և շարունակում ենք խոշոր ներդրումներ ապահովել նախադպրոցական և հանրակրթության ոլորտներում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ դպրոցներում և մանկապարտեզներում շինարարարությունը և գույքի համալրումը պետք է տեղի ունենան նոր չափանիշներով և բարձր որակով:
Կառավարության որոշմամբ՝ 96 դպրոցի շենքային պայմանները բարելավվում են հետևյալ համամասնությամբ՝ 15-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 13-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Գեղարքունիքի, 17-ը՝ Լոռու, 6-ը՝ Կոտայքի, 21-ը՝ Շիրակի և 11-ը՝ Տավուշի մարզերում:
Ավելի մանրամասն՝ այստեղ:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...