«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն

19:45 24.11.2022

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում:

Վերոնշյալ օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին հոդվածում առաջարկվել է կատարել փոփոխություն: Մասնավորապես, սահմանելով, որ լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվելուց հետո կարող են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ոչնչացվել: «Առաջարկն ընդունելի չէ, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնազերծման եւ ոչնչացման հետ կապված հարաբերությունները մանրամասն կարգավորված են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով»,-պարզաբանել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ հիմնավորելով գործող օրենքի հոդվածներով:

«Մեր կողմից ներկայացված նախագծով կատարվող փոփոխությունը, ըստ էության, նպատակ ունի հստակեցնելու առկա օրենսդրական ձեւակերպումը եւ նշված հարաբերությունների համար որեւէ նոր կարգավորում չի ենթադրում»,-ամփոփել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը:

Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Գեղամ Նազարյանը մտահոգիչ են համարել օրենսդրական նախաձեռնության 8-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվող փոփոխությունը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Ելույթում Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բովանդակային քննարկման համար՝ նշելով, որ նախագծի բովանդակությունը վերաբերում է կադրային քաղաքականությանը: Միաժամանակ՝ նախագծով առաջարկվել է կատարել նաեւ իրավական շտկում:

Լրամշակված նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP