20:27 24.11.2022
Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների պառլամենտին՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել և տեսանյութի իսկության հաստատման դեպքում, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։
«Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Ուստի Նիդերլանդները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է տեսանյութի իրադարձությունները՝ նողկանք արտահայտելով տեսանյութում պատկերվածի նկատմամբ և Ադրբեջանին կոչ է արել անաչառ ու անկախ հետաքննություն սկսել»,- նշվում է նամակում։
Զրույցում շեշտվել է նաև, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր հետևելու են հետաքննությանը։
«Սույն հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը զրույցում հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն են սկսել տեսանյութում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ, և նշել, որ այն կիրականացվի անկախ։ Բաքվում Նիդերլանդների դեսպանն այս ուղերձը ևս բազմիցս փոխանցել է ադրբեջանցի բարձրաստիճան զրուցակիցներին։ Ավելին, Նիդերլանդները այս տեսանյութի և անկախ հետաքննության կարևորությունը բազմիցս շեշտել է եվրոպական համատեքստում, ներառյալ Եվրամիությանաշխատանքային խմբերում (COEST), Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում (EEAS) ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումներում:
Նիդերլանդները կշարունակի պնդել անկախ հետաքննության և վերջինիս արդյունքների հրապարակայնացման հարցում և ուշադրությամբ հետևել զարգացումներին: ԵՄ բոլոր երկրները աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին: Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը և ԵՄ խոսնակը խոսել են տեսանյութի մասին և կոչ են արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել: Նիդերլանդներին հայտնի չէ, արդյոք այլ երկիր նույնպես հրավիրել է Ադրբեջանի դեսպանին՝ անդրադառնալու այս հարցին»,- ասված է նամակում։
Նիդերլադների ԱԳ նախարարի նամակում նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։
«Ըստ այդ վերլուծության՝ առկա է իսկության բավարար հավաստիություն։ Human Rights Watch-ը վերլուծել է տեսանյութը և կոչ արել Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ հետաքննություն և պատասխանատվություն»,- եզրափակում է Նիդերլանդների ԱԳ նախարարը։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...