Սրտաբանը նշել է կազմվածքի այն տեսակը, որը մեծացնում է սրտի հիվանդության վտանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Սրտաբանը նշել է կազմվածքի այն տեսակը, որը մեծացնում է սրտի հիվանդության վտանգը

08:34 26.11.2022

Սրտանոթային հիվանդությունների վտանգը իսկապես կախված է կազմվածքից: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան, բարձրագույն որակավորման կատեգորիայի բժիշկ Այդար Շարաֆեևը՝ մեկնաբանելով սրտի թեմայով համացանցում ամենատարածված հարցումները։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, կա ճարպի անհավասար բաշխման երկու տեսակ՝ «խնձորի» տեսակը, երբ հիմնական ծավալը կենտրոնացած է որովայնի հատվածում, և «տանձի» տեսակը, այսինքն՝ զանգվածային ազդրերով և համեմատաբար նրբագեղ իրանով։

«Տանձը» վախենալու ոչինչ չունի, բայց մեծ փորը հանգեցնում է սրտանոթային համակարգի աշխատանքի վատթարացման։ Վիսցերալ (ներորովայնային) ճարպը ազդում է ոչ միայն կազմվածքի վրա։ Սա հորմոնալ օրգան է, որն արտադրում է մոտ 30 տարբեր կենսաբանական ակտիվ նյութեր։ Դրանց մեծ մասը չափազանց բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա՝ մեծացնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը և ավելացնում թրոմբի ձևավորումը»,- ընդգծել է Շարաֆեևը։

Բժշկի խոսքով, 35-ից 45 տարեկան մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ մահացու հիվանդությունների առաջացման ռիսկի կարևորագույն գործոն է ճանաչվել ներքին օրգանների գիրությունը։

«Կանանց գոտկատեղը չպետք է գերազանցի 94 սմ-ը, իսկ տղամարդկանցը՝ 102 սմ: Այս ցուցանիշները գերազանցելու դեպքում սրտանոթային հիվանդությունների վտանգը մեծանում է մոտ մեկուկես անգամ»,- զգուշացրել է սրտաբանը։

«Հեմոտեստ» լաբորատորիայի բժիշկ-փորձագետ Ելենա Գորինան նշել է սրտի և արյան անոթների համար թաքնված սպառնալիքները բացահայտելու ուղիները: Այսպիսով, այդ նպատակով պետք է անցկացվեն հատուկ լաբորատոր հետազոտություններ։ Մասնավորապես, տրոպոնին I-ի արյան թեստը օգնում է բացահայտել սրտի հետ կապված խնդիրները նույնիսկ գանգատների բացակայության դեպքում: Այս սպիտակուցը գտնվում է սրտամկանում: Տրոպոնին I-ն արյան մեջ ավելանում է բորբոքման, մկանների ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև, երբ դրա մի մասը մահանում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

15:19 11.07.2025

Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկան

Հուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

15:10 11.07.2025

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […] ...

BACK_TO_TOP