Գինեկոլոգը նշել է գլխավոր արգելքները հղիության ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+33.09 oC

Գինեկոլոգը նշել է գլխավոր արգելքները հղիության ընթացքում

08:21 26.11.2022

SM-Clinic վերարտադրողական առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Վիկտորյա Ֆիսյուկը նոյեմբերի 25-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է հղիության ընթացքում սննդակարգի և ապրելակերպի անհրաժեշտ սահմանափակումների մասին։

«Հղիության ողջ շրջանը շատ պատասխանատու է: Հղիության ամենափխրուն շաբաթները վաղ ժամկետներն են, շատ կարևոր է այս ժամանակահատվածում թմրանյութեր չօգտագործել, որոշ մթերքներ խստիվ արգելված են, այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ծովային ձուկը ( թունա, թրաձուկ, սկումբրիա), հում կաթը, միսը, ձուն: Հղիության ողջ ընթացքում պետք է ամբողջությամբ բացառել ալկոհոլն ու ծխելը կամ այլ վատ սովորությունները»,- ընդգծել է մասնագետը։

Նա նշել է, որ տոքսիկոզը հաճախ զարգանում է հղիության վաղ շրջանում։ Այս պայմանը դրսևորվում է ծանրության տարբեր ձևերով, ավելի տարածված են մեղմ կամ միջին ծանրության: Այնուամենայնիվ, երբեմն հղի կանայք ավելի ծանր ձևեր են ունենում. այս դեպքում խորհուրդ է տրվում հոսպիտալացում:

«Մյուս դեպքերում, հատկապես տոքսիկոզի մեղմ ձևի դեպքում, բավական է կարգավորել սննդակարգը՝ խմել մաքուր ջուր օրական մինչև 2–2,5 լիտր, ուտել փոքր չափաբաժիններով և ժամանակին, սնունդը պետք է շոգեխաշել կամ եփել ջրով, բացառել տապակածը, աղին ու ապխտածը, ինչպես նաև սահմանափակել ածխաջրերի օգտագործումը»,- հավելել է Ֆիսյուկը։

Հոկտեմբերի 12-ին գինեկոլոգը խոսել է այն հորմոնների մասին, որոնք պատասխանատու են հղիությանը նախապատրաստվելու և այն պահպանելու համար։ Հղիության համար կարևորներից Ֆիսյուկը վերագրել է ֆոլիկուլ խթանող (FSH) և լյուտեինացնող հորմոններ (LH): Նրանց լավ համակարգված աշխատանքը որոշում է հղիության սկիզբը. այն ապահովում է ձվաբջիջների հասունացումը և ֆոլիկուլների ձևավորումը, ինչը հանգեցնում է օվուլյացիայի, պրոգեստերոնի արտադրության խթանմանը և դեղին մարմնի ձևավորմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

15:10 11.07.2025

Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

SHANTNEWS

15:00 11.07.2025

SHANTNEWS

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

14:55 11.07.2025

Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ Օրբան

Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

14:47 11.07.2025

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան

ՖԻՖԱ-ն թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք աստիճան և այժմ 105-րդն է: Նախորդ թարմացումից հետո` հունիսին, Հայաստանի հավաքականը երկու ընկերական խաղ էր անցկացրել, 2-5 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, հետո ոչ–ոքի՝ 2-2 էր գրանցել Չեռնոգորիայի ընտրանու հետ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է, երկրորդը` Եվրոպայի չեմպիոն […] ...

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

14:38 11.07.2025

Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ […] ...

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

14:34 11.07.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և պատվերով՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտնականների […] ...

BACK_TO_TOP